Գիտնականները պնդում են, որ սուրճը բարենպաստ ազդեցություն ունի որոշ հիվանդությունների բուժման գործում։ Հետազոտողների համապատասխան եզրակացությունները հրապարակված են Zdorivia պորտալում։
Մասնավորապես, սուրճը կարող է նվազեցնել ուղեղի հիվանդությունների զարգացման ռիսկը:
Բոնի համալսարանի գիտնականների միջազգային հետազոտության համաձայն՝ կոֆեինը նվազեցնում է սթրեսի առաջացման ռիսկը: Ապացուցված է, որ նրանք, ովքեր պարբերաբար սուրճ են խմում, 20%-ով ավելի քիչ են տառապում դեպրեսիայից։
Բալթիմորի համալսարանի գիտնականների կարծիքով՝ պարբերաբար սուրճ խմելը բարելավում է երկարաժամկետ հիշողությունը։
Մոնրեալի գիտահետազոտական ինստիտուտը պնդում է, որ սուրճն օգնում է սրտի տարբեր հիվանդությունների դեպքում։ Սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օրական երեքից հինգ բաժակ սուրճ խմել: Բացի այդ, սուրճը պարունակում է հակաօքսիդանտներ, այդ իսկ պատճառով ունի հակաբորբոքային հատկություններ: