Կարողանում են թաքցնել սեփական զգացմունքները՝
Խոյ- Ընդունված ու ճանաչված լինելու իր ցանկության մեջ հաճախ է դառնում այնպիսին, ինչպիսին բոլորն են, սակայն զգացմունքներում բացահայտում է իր բոլոր գաղտնիքները։
Ցուլ– Ինքնամփոփ ու ամեն ինչում գաղտնիքներ պահող է, եթե հարցը վերաբերում է նրա զգացմունքներին։ Նրա մտահոգությունների, ուրախությունների, արցունքների ու անքուն գիշերների մասին գիտեն միայն ամենամտերիմ մարդիկ։
Կշեռք– Հավասարակշռված են ու հանգիստ, բայց հակասական ու կասկածող, հատկապես, եթե դա վերաբերում է իրենց անձնական ընտրությանը, բայց այդ մասին Դուք երբեք չեք իմանա։
Կարողանում են թաքցնել իրենց տխրությունը՝
Խեցգետին- Հատկապես անծանոթ մարդկանց շրջապատում գտնվող ամաչկոտ, անվստահ Խեցգետինը փորձում է բացառապես պոզիտիվ ու ինքն իր վրա վստահ մարդու տեսք ունեցող մեկը թվալ։
Այծեղջյուր- Միշտ կատարյալ տեսք ունի։ Տխրությունն ու էմոցիաները՝ միայն տանը։
Ջրհոս- Չափից առավել սենտիմենտալ է, ինչն աշխատում է թաքցնել շրջապատողներից, սակայն հաճախ է լաց լինում լավագույն ընկերների ուսին։
Կարողանում են թաքցնել իրենց ինտելեկտը՝
Առյուծ- Կարևոր ու կարգավիճակ ունեցող Առյուծի կարծիքը վերջինն ու ամենաճիշտն է։
Կարիճ- Ամեն ինչ վերահսկողության տակ է Կարիճի մոտ՝ էմոցիաները, զգացմունքները, ինտելեկտը։ Կարիճն առհասարակ կլռի, քանի դեռ նրան սիրալիր կերպով չեն խնդրել արտահայտվել։
Ձկներ- Բացառիկ պասիվ են։ Նրանք ոչինչ չեն թաքցնում։ Նրանք պարզապես ինչ-որ տեղ հեռվում՝ իրենց երազանքների ու պատրանքների գրկում են։
Կարողանում են թաքցնել իրենց վշտերն ու վախերը՝
Երկվորյակներ- Սովորելով դերերին ու դիմակներին՝ հաճախ մենակ են մնում։ Վախենում ու թաքցնում են դա։
Կույս- Միայնության ու այս կյանքում իրենց տեղը չգտնելու վախ ունեն, բայց մի՞թե դրանով այսօր ինչ-որ մեկին կզարմացնես։
Աղեղնավոր- Համարում են, որ լավատեսությունը տխրության դեմ գերազանց դեղամիջոց