Պատրաստման եղանակը
Ընկույզը, պնդուկն ու նուշը բլենդերի մեջ մանրացնում ենք և խառնում շաքարավազի հետ։
Խմորի 5 շերտերը (յուրաքանչյուրն առատորեն կարագով պատում ենք) շարում ենք իրար վրա։
Լցնում ենք ընկուզային խառնուրդի կեսը։
Մնացած 5 շերտերն էլ նույնպես կարագով առատորեն պատում ենք և դնում ընկույզի
շերտի վրա։ Լցնում ենք ընկուզային խառնուրդի մյուս կեսը և ծածկում մյուս 5 շերտերով` յուրաքանչյուր շերտը առատորեն հալեցրած կարագով պատելով։
Տապակի պարունակությունը խորանարդաձև կտրում ենք և մնացած կարագը լցնում ենք վրան։
Փախլավան տեղափոխում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 40-45 րոպե թխում ենք, մինչև ոսկեգույն դառնա։
Քանի դեռ փախլավան թխվում է, պատրաստում ենք օշարակը։ Մեղրն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք ջուրը։
Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի և 5 րոպե եփում ենք։ Կրակի տակն անջատում ենք։ Օշարակը հավասարապես լցնում ենք պատրաստի փախլավայի վրա և թողնում ենք՝ սառչի։
Մատուցում ենք։