Բաղադրություն
ալյուր — 600-700 գր
ձու — 5 հատ
շաքարավազ — 70 գր
խմորիչ (չոր ) — 2 թ/գ
կարագ — 200 գր
կաթ — 250 գր
աղ — 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Խորը տարայի մեջ լցնում ենք տաք կաթը։
կաթնահունց-խմոր-3
Խմորիչը լցնում ենք կաթի մեջ։
կաթնահունց-խմոր-4
Ավելացնում ենք շաքարավազի մի մասն ու 1 ճ/գ ալյուրը, թեթևակի խառնում ու 5 րոպե թողնում ենք, որ հանգստանա։
կաթնահունց-խմոր-5
Առանձին տարայի մեջ ձուն թեթևակի հարում ենք։
կաթնահունց-խմոր-6
Կաթի ու խմորիչի զանգվածին ավելացնում ենք մնացած շաքարավազն ու ձվային զանգվածը և խառնում ենք։
կաթնահունց-խմոր-7
Ավելացնում ենք փափկած կարագի ու ալյուրի մի մասը։
կաթնահունց-խմոր-8
Փորձում ենք խմոր ստանալ՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը։
կաթնահունց-խմոր-9
Երբ խմորն արդեն պատրաստ կլինի, այսինքն՝ չի կպչի ձեռքերին, ավելացնում ենք մնացած կարագը։
կաթնահունց-խմոր-10
Խմորը տրորում ենք 5 րոպե,0 մինչև կարագը ներծծվի, որից հետո ծածկում ենք ու 3-6 ժամ թողնում սառնարանում։կաթնահունց-խմոր-12
Այս խմորով կարելի է պատրաստել համեղ բուլկիներ, կրուասաններ, եղջյուրիկներ և այլն։