Դուք հաստատ դեռ չեք պատրաստել նման համեղ և անուշաբույր տաք ուտեստ։
Այսօր առաջարկում եմ պատրաստել կարտոֆիլով և հավի կրծքամսով համեղ տաք ուտեստ։ Պանրի ընդերքի հետ համակցված համն ուղղակի անհամեմատելի է։
Այս բաղադրատոմսով կարտոֆիլը ստացվում է շատ փափուկ և նուրբ, իսկ հավի ֆիլեն հյութալի և շատ համեղ: Այն պատրաստելը դժվար չէ, իսկ արդյունքը հաճելիորեն կզարմացնի Ձեզ։
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
Հավի ֆիլե — 900 գ
սոխ — 2 հատ
կարտոֆիլ — 12 հատ
պանիր — 200 գ
թթվասեր — 2 ճ.գ (+2 ճաշի գդալ)
մայոնեզ — 2 ճ.գ.
սխտոր — 2 պճեղ
բուսական յուղ — 2 ճ.գ.
աղ, պղպեղ, համեմունքներ — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Մատուցեք տաք վիճակում: Ստացվում է շատ համեղ ուտեստ, որը կարող է ոչ միայն հագեցնել Ձեր ընտանիքի անդամներին, այլև հյուրերին: Բարի ախորժակ։