Պատրաստում ենք ծաղկակաղամբի մարինադ. ձմեռվա ամենապահանջված և ամենասիրված նախուտեստը:
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
Ծաղկակաղամբ `2 գլուխ (2 կգ 200 գ), Գազար `2 հատ:
Բուլղարական պղպեղ `2 հատ:, Սխտոր — 100 г
Սոխ — 1 գլուխ, տաք պղպեղ — 1-2 հատ մեկ լիտր բանկի համար
սամիթ, շաքարի ճակնդեղի, կեռասի և հաղարջի տերևներ
կծու հատիկ պղպեղ, մեխակ
դափնու տերև, քացախ 70% — 0,5 թեյի գդալ
Մարինադ
1 լիտր ջրին — 2 ճ գդ աղ
1 թեյի գդալ սաքարավազ
Պատրաստման եղանակը
Նախ և առաջ առանձնացնում ենք իրարից ծաղկակաղամբը և լավ լվանում ենք:
Բուլղարակ պղպեղը կտրատում ենք խորանարդներով (ավելի լավ է վերցնել կարմիր ՝գեղեցկության համար)
Գազարը կտրատել խոշոր ուղղանկյունաձև և սոխը նույնպես խոշոր կտրատել:
Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել հաղարջի, կեռասի, շաքարի ճակնդեղի տերևներ և մաղադանոս:
Այնուհետև սխտորի մի քանի պճեղ, կծու պղպեղ (քանակը դուք կարող եք որոշել, ըստ ձեր ճաշակի):
Այնուհետև դափնու տերև, մի քանի հատ կծու հատիկ պղպեղ և 2-3 հատ մեխակ:
Ծաղկակաղամբները ամուր՝ սեղմելով շարել բանկայի մեջ, քանի որ հետո դրանք փոքրանալու են:
Բանկաների մեջ լցնել եռացրած ջուր և թողնել 3 րոպե՝ կափարիչով փակելով:
Բանկաներից դատարկում ենք եռացրած ջուրը, այնուհետև լցնում ենք եռացրած մարինադը՝ յուրաքանչյուր մեկ լիտր բանկային լցնում ենք 0,5 թեյի գդալ 70% քացաք:
Փակում ենք բանկաները և շշրջում թողնելով մինչև սառչեն:
Բարի ախորժակ: