Այս թխվածքի յուրօրինակությունն այն է, որ թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է, և ստացվում է նրբահամ թխվածք՝ նուրբ կրեմային միջուկով:
Բաղադրիչներ
4 հատ ձու, 115 գ ալյուր,
1 բաժակ ջուր, 2 բաժակ տաք կաթ,
125 գրամ կարագ, 1 բաժակ շաքարավազ,
1 թ/գ վանիլին։
Պատրաստման եղանակը
Առանձնացնել դեղնուցներն ու սպիտակուցները: Սպիտակուցին ավելացնել մի պտղունց աղ և հարել, մինչև պնդանա:
Կարագը հալեցնել և մի փոքր սառեցնել:
Ձվի դեղնուցները հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը և ջուրը: Շարունակելով հարել՝ ավելացնել հալեցրած կարագը և հարել, որ ստացվի համասեռ զանգված: Ավելացնել կաթը, ալյուրը, կրկին խառնել, այնուհետև զգուշությամբ ավելացնել հարած սպիտակուցը:
Ջեռոցի տապակը յուղապատել և թեթևակի ալյուր շաղ տալ: Լցնել խմորը և եփել մոտ 1 ժամ 180 աստիճանի տակ: Սառելուց հետո վրան շաքարի փոշի ցանել և մատուցել: