Եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ տեսք, ուրեմն պետք է հոգ տանեք Ձեր մաշկի մասին: Ակնհայտ է, որ Դուք կարող եք օգտագործել շատ դիմահարդարում ՝ Ձեր մաշկի վրայի սպիերը կամ բշտիկները թաքցնելու համար: Բայց այս ամենը ժամանակավոր է: Լավագույն տարբերակն այն է, որ օգնեք Ձեր մաշկին ունենալ հարթ հյուսվածք և առողջ փայլ:
Դեմքի գեղեցիկ մաշկը, դա այն մաշկն է, որի վրա չկան պզուկների սպիներ, կնճիռներ և տարիքային բծեր: Չնայած տարիքային բծերը և կնճիռները մեզանից յուրաքանչյուրի մոտ տարիքի հետ է առաջանում, բայց դրանց տեսքը և որակը հնարավոր է վերահսկել:
Ահա դեմքի մաշկի համար մի քանի միջոցներ, որոնց շնորհիվ կարող եք բարելավել Ձեր մաշկի վիճակը:
Դեմքի դիմակների բաղադրատոմսեր․
Դարչին, կիտրոն, մեղր և ընկույզ․
Դուք նվազեցնում եք բակտերիալ հիվանդությունների հետևանքները, երբ դարչին եք օգտագործում, քանի որ այն ունի գերազանց հակամանրէային հատկություններ:
Հանգստացնող հատկությունների շնորհիվ Ձեր մաշկի սպիերը կվերանան, մինչդեռ կիտրոնն ու օրգանական մեղրը հասանելի կլինեն հակաբակտերիալ հատկություններով, որոնք կստերիլիզացնեն և կվերականգնեն Ձեր մաշկի բորբոքային պրոցեսը:
Անհրաժեշտ է․
Մեղր — 1 թեյի գդալ,
Կիտրոնի հյութ — 1 թեյի գդալ,
Դարչին — ½ թեյի գդալ,
Մշկընկույզ — ½ թեյի գդալ։
Պատրաստումը․
Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված:
Դուք կարող եք նվազեցնել կիտրոնի հյութի քանակը, եթե ունեք նուրբ մաշկ:
Դիմակը քսեք դեմքին՝ խուսափելով շրթունքներից և աչքերից:
Դիմակը թողեք ավելի քան 30 րոպե, եթե զգում եք ծակծկոցներ, ապա 10 րոպե:
Լվացեք տաք ջրով:
Որոշ ժամանակ անց քսեք խոնավեցնող կրեմ:
Քրքում և Ալոե Վերա․
Թե քրքումը և թե ալոե վերան հարստացնում են Ձեր մաշկը շատ սպիտակուցներով, պոլիսաքարիդներով և հավելանյութերով:
Պարզապես խառնեք բաղադրիչները` դիմակի պատրաստման համար: Քսեք այն Ձեր դեմքին և թողեք այն մոտ 20 րոպե, որից հետո այն պետք է լվանաք տաք ջրով:
Մեղր և կաթ․
Կաթն ու օրգանական մեղրը համատեղելով կստանաք հիանալի դիմակ, որը կփրկի Ձեր մաշկը կարմրությունից։
Անհրաժեշտ է․
Յոգուրտ կամ կաթ — 1 ճաշի գդալ,
Օրգանական մեղր — 1 ճաշի գդալ։
Պատրաստումը․
Խառնեք մեղրն ու կաթն ամբողջությամբ:
Խառնուրդը քսելու համար օգտագործեք բամբակ:
Դիմակը թողեք Ձեր դեմքին 15 րոպե, ապա լվացեք տաք ջրով:
Բանանի և ավոկադոյի համադրություն․
Երբ օգտագործում եք այս երկու բնական մթերքները, ստանում եք շատ հանքանյութեր և անհրաժեշտ վիտամիններ:
Մանրացրեք բանանն ու ավոկադոն և խառնեք դրանք բլենդերի միջոցով, եթե ունեք ձիթապտի յուղ կամ մեղր, դրանք կարող եք ներառել խառնուրդի մեջ:
Լվացեք Ձեր դեմքը, ապա քսեք խառնուրդը և թողեք 30 րոպե, ապա այն լվացեք տաք ջրով:
Դեմքի դիմակ պապայայով․
Պապայան օգնում է պայքարել կնճիռների և տարիքային բծերի դեմ: Այն նաև ամրացնում է մաշկը՝ դրանով իսկ հաղորդելով երիտասարդ տեսք:
Այն բաղկացած է սպիտակուցից, որոնք նվազեցնում են մաշկի գրգռումները:
Պարզապես կտրատեք պապայան և խառնեք մեղրով: Այնուհետև դիմակը քսեք դեմքի՝ ըստ ցանկության նաև պարանոցի վրա և թողնեք այն 10 րոպե, որպեսզի հեռացնեք մաշկի մեռած բջիջները՝ այն դարձնելով հարթ և փայլուն:
Դեմքի այս տնական դիմակները հիանալի խոնավեցնում են մաշկը և հեռացնում են Ձեր մեռած մաշկի բջիջներից:
Նրանք նաև ունեն հակամանրէային հատկություններ՝ մանրեների դեմ պայքարելու համար: Փորձեք այս դիմակներից որևէ մեկը Ձեր մաշկը հարթեցնելու և սնուցելու համար: