Հավի մunվ ամենանnւրբ և ախnրժելի կnsլեsները՝ «Թռչնի կաթ»․․․ միջnւկն nւղղակի աննկարագրելի է․․․

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Այս ուտեստի անվանումն արդեն ամեն ինչ ասում է։ Կոտլետները ստացվում են անհավանական համեղ, նուրբ և հյութեղ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

500գ աղացած հավի միս
2-3 կտոր սպիտակ հաց
1 սոխ
2 հում ձու
2 եփած ձու

սամիթ կամ մաղադանոս
200մլ կաթ
0,5ճ․գ․ ալյուր
100գ քերած պինդ պանիր
20գ կարագ
աղ, պղպեղ
սոդա՝ դանակի ծայրով

Պատրաստման եղանակ․

Հացը թրջել 100մլ կաթի մեջ։ Աղալ սոխը՝ հացի ու կաթի հետ միասին, որի մեջ այն թրջած է եղել։

Ավելացնել աղացած միսը, համեմել աղով, պղպեղով, լավ խառնել։

Նախապատրաստել միջուկը․ եփած ձուն․ պանիրը և սառը կարագը քերիչով անցկացնել, ավելացնել մանր կտրատած կանաչին, խառնել։

Մի քիչ միս վերցնել, ձեռքով տափակացնել, մեջտեղի հատվածում միջուկ դնել։

Ամրացնել եզրերը՝ կոտլետ ձևավորելով։

Առանձին հարել հում ձուն՝ 100մլ կաթի հետ, ավելացնել ալյուր, սոդա, մի քիչ աղ ու պղպեղ։

Յուրաքանչյուր կոտլետը թաթախել մեջը և տապակել լավ տաքացրած ձեթի մեջ։

Այսպիսի կոտլետները հիանալի կարող են համադրվել կարտոֆիլի պյուրեի, թարմ կամ մարինացված վարունգի հետ։

Բարի ախորժակ։

 

Оцените статью