Նայեք այս թեստի 6 քարերին և բառացիորեն ընտրեք մեկը, որը Ձեզ ամենից շատն է դուր գալիս առաջին հայացքից: Ի՞նչ կարող է նշանակել Ձեզ համար Ձեր ընտրությունը:
Քար 1․
Դուք կյանքում միայն ազատություն եք ցանկանում և երազում եք հեռու մնալ քաղաքակրթության եռուզեռից:
Երբ զգացմունքներն ու մտքերը գերակշռում են Ձեզ վրա, Դուք անհրաժեշտություն եք զգում կտրվել և գտնել խաղաղություն և ներքին հավասարակշռություն:
Լուսնի քարը պարզապես հանգստացնող էներգիա ունի, այն բարելավում է հարաբերություններն ու շփումն ուրիշների հետ:
Քար 2.
Քարը հուշում է, որ Ձեր կյանքում մեծ փոփոխություններ կան, և դրանք, ամենայն հավանականության, հոգևոր բնույթ են կրում, քանի որ դա Ձեզ խիստ անհրաժեշտ է:
Այժմ ճիշտ ժամանակն է՝ անդրադառնալու մինչ այժմ Ձեր կայացրած ընտրություններին և որոշումներին: Մալաքիտը հաճախ անվանում են վերափոխման քար, այն բուժում է և բերում դրական էներգիա:
Քար 3․
Եթե Ձեզ գրավում է այս պայծառ քարը, դա նշանակում է, որ Դուք դրական մարդ եք և անուղղելի լավատես:
Ձեր առջև մեծ ապագա է սպասվում, այնպես որ մի վատնեք Ձեր ներքին արևի լույսն ու ջերմությունը: Սաթը առաջնորդների քարն է, այն իր տիրոջն է բերում ուժի և ազատության զգացում: Այն նաև խթանում է ոգեշնչումն ու մոտիվացիան:
Քար 4.
Եթե ընտրել եք այս բնական քարը, ապա Ձեր ենթագիտակցական միտքը փորձում է ասել Ձեզ, որ ժամանակն է դուրս գալ սովորական և հին սովորություններից և սկսել նոր կյանք:
Մտածեք այն մասին, թե որքան երախտապարտ եք Ձեզ տրված ամեն ինչի համար, և թույլ մի տվեք, որ վատ մտքերն ու զգացմունքները բնակվեն Ձեր մեջ:
Սա քարե ամուլետ է, ինչը նշանակում է, որ այն ի վիճակի է ազատել Ձեզ բացասական էներգիայից և պաշտպանել Ձեզ արտաքին հարձակումներից:
Քար 5.
Այս կախարդական քարը խրախուսում է Ձեզ բաց լինել վերևի հաղորդագրությունների համար: Նման ազդանշաններն ու հաղորդագրությունները կարող են գալ մարդկանցից, իրավիճակներից և նույնիսկ ոչ կենդանի օբյեկտներից:
Երազի օրագիր պահեք և ուշադրություն դարձրեք ցանկացած տեսլականի, հետքի կամ կրկնվող իրադարձության վրա:
Եթե հեշտությամբ եք ենթարկվում սթրեսին, փիրուզը թուլացնում է դրա ազդեցությունը և նույնիսկ օգնում դեպրեսիայի և անքնության ժամանակ:
Քար 6.
Սա ասում է, որ Դուք սիրում եք հաղորդակցություն և զվարճանք, և Ձեզ հարկավոր է շարունակել վայելել կյանքում առավելագույնը:
Փնտրեք նոր արկածներ, փորձեր և ձեռք բերեք նոր ընկերներ: Ամեն անգամ, երբ ձեզ անհարմար եք զգում, դալմատյան քարը կկործանի բոլոր խոչընդոտները և կշարունակի հավասարակշռել Ձեր հույզերը:
Այն նաև մաքրում է Ձեր բացասական վերաբերմունքի բոլոր մտքերը և խանգարում Ձեզ ներքաշվել առօրյա խնդիրների մեջ: