Պարանոցի և ոտքերի ցավը ժամանակակից աշխարհում ամենահաճախ հանդիպող առողջական խնդիրներից մեկն է:
Դրա լուծման համար EnterTrain-ը ներկայացնում է բնական միջոցներով պատրաստված բաղադրատոմս:
Խանութից գնեք 150 գրամ կերակրի ժելատին:
Այս չափաքանակը կբավականացնի 30 օրվա համար:
Երեկոյան 5 գրամ ժելատինի վրա ավելացրեք քառորդ բաժակ սառնարանում սառեցրած ջուր: Թողեք խառնուրդը մնա սենյակային ջերմաստիճանում:
Երբ ժելատինն ուռչի՝ խառնուրդը գիշերվա ընթացքում կվերածվի ժելեի: Առավոտյան դատարկ ստամոքսին խմեք այս խառնուրդը: Եթե համը ձեզ այնքան էլ դուր չգա, կարող եք վրան հյութ, մեղր, յոգուրտ կամ թթվասեր ավելացնել:
Գործողությունը պետք է կատարել 7 օր շարունակ: Այս բաղադրատոմսն օգտագործող մարդիկ պնդում են, որ պարանոցի և ոտքերի ցավերն իսպառ վերանում են 7 օրվա ընթացքում:
Բուժման ամբողջական կուրսը տևում է 1 ամիս: Այն պետք է կրկնել 6 ամիսը մեկ անգամ, ոչ ավել: Այս բաղադրատոմսը հոդերը վերականգնող լավագույն միջոցն է:
Ժելատինը կենդանական ծագման մթերք է, որը ստանում են խոշոր եղջերավոր անասունի վերամշակված շարակցական հյուսվածքներից՝ ոսկորներ, կալոգեն: Այդ իսկ պատճառով այն դրական է ազդում ներքին մանրաթելերի և մանր անոթների վրա:
Այս ամենին գումարած՝ ժելատինը պարունակում է 2 ամինաթթուներ՝ պրոլին և հիդրոսիպրոլին: Երկուսն էլ արդյունավետ կերպով վերականգնում են օրգանիզմի շարակցական հյուսվածքները:
Ժելատինը նաև նպաստում է շարակցական հյուսվածքների աճին ու ծավալին, ինչը շատ կարևոր է վնասված անոթների դեպքում:
Բացի այդ, ժելատինը նաև՝
Ամրացնում է սրտի անոթներն ու մկանները
Լավացնում է նյութափոխանակությունը
Պահպանում է մաշկի առողջ վիճակը
Հյուսվածքները դարձնում է էլաստիկ
Կանխարգելում է օստեոպարոզի և օստեոարթրիտի զարգացումը
Արագացնում է եղունգների և մազերի աճը:
Եթե սաստիկ ցավեր ունեք կամ այլ առողջական խնդիրներ, խորհուրդ ենք տալիս անմիջապես դիմել բժիշկի:
Ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել: