Այս թեստը հիանալի հնարավորություն է ստանալու այնպիսի հաղորդագրություն, որը Ձեզ կառաջնորդի դեպի 2021 թվականի վերջ:
Ընտրեք հրեշտակներից մեկին և իմացեք, թե ինչ է այն նշանակում Ձեզ համար:
Եվ եթե չեք հավատում տիեզերքի զորություններին, այս հաղորդագրությունը ընդունեք պարզապես որպես իմաստության խոսքեր և գործողությունների ուղեցույց:
Հրեշտակ 1․
Տարվա վերջը Ձեզ համար հագեցած կլինի ստեղծագործականությամբ, իմաստությամբ և սիրով:
Օգտագործեք այս ժամանակահատվածը՝ ավելին իմանալու համար այն մասին, թե իրականում ով եք Դուք և «վերականգնելու» Ձեր հարաբերությունները շրջապատի հետ: Ձեր կյանքը շատ ավելի լավ կլինի, երբ վերջապես թույլ տաք ինքներդ Ձեզ ապրել:
Ավելին, դա կօգնի Ձեզ գրավել ճիշտ մարդկանց կամ այն մեկին, ով կլինի Ձեր կողքին և Ձեզ ավելի երջանիկ կդարձնի:
Հրեշտակ 2․
Հաշվի առեք Ձեր գործողությունների հիմքում ընկած բոլոր դրդապատճառները (հստակ կամ անուղղակի), ապա վերլուծեք, թե որքանով են դրանք դրական և անկեղծ:
Միայն մաքուր շարժառիթները կծառայեն Ձեր իրական աճին: Դուք մի անձնավորություն եք, ով անընդհատ ցանկանում է զարգանալ կյանքում, և մինչև տարեվերջ Դուք կստանաք մեծ խթան՝ շարունակելու փնտրել Ձեր երջանկությունը:
Տիեզերքը Ձեզ նոր դռներ ցույց կտա, և նրանց անհրաժեշտ կլինի բացել` ավելի երջանիկ և հաջողակ դառնալու համար: Դա պարգև է Ձեր ջանքերի և բարության համար:
Հրեշտակ 3․
Պատկերացրեք, որ Ձեր բոլոր մտքերը խնայատւփի մեջ գտնվող մետաղադրամներ են: Տարեվերջին ստիպված կլինեք առավելագույն ուշադրություն դարձնել Ձեր սեփական մտածելակերպին:
Դրական, բացասական, ուրախ, հոռետես Ձեր կյանքը կարող է ավելի հագեցած լինել՝ հրաժարվելով մութ ու ճնշող մտքերից, ինչպես նաև հիասթափությունից և անհավատությունից:
Եթե Դուք սկսեք կրկին վայելել, կտեսնեք ավելի բարեկեցիկ և ուրախ իրողություններ:
Հրեշտակ 4․
Սերը զգալու վրա կենտրոնացած մտքերը նյութականանում են: Դուք ծնված մտածող եք, Ձեր գլխում պատկերում եք Ձեր իդեալական կյանքը և անընդհատ վերլուծում՝ մտածելով, թե ինչ կարող եք անել՝ հասնելու Ձեր ուզածին:
Տարեվերջին Տիեզերքը խորհուրդ է տալիս ավելի շատ սեր ներդնել Ձեր բոլոր մտքերի և երազանքների մեջ, և այդ ժամանակ հաստատ կտեսնեք, թե ինչպես կփոխվի ամեն ինչ: