Դուք մտնում եք սենյակ և Ձեր առջև տեսնում եք 4 դռներ` սպիտակ, սև, կապույտ և վարդագույն: Ո՞ր դուռն առաջինը կբացեիք:
Եթե Դուք առաջինը բացեցիք՝
Սպիտակ դուռ. Դուք մի անձնավրություն եք, ով ինքնավստահ է և հոգ է տանում իր մասին:
Վարդագույն դուռ. Դուք սիրահարված եք կամ ակտիվորեն հարաբերություններ եք փնտրում:
Կապույտ դուռ. Դու մեծ կարևորություն եք տալիս Ձեր կարիերային, ինչը նշանակում է, որ շատ փող ես հետապնդում:
Սև դուռ. Դուք ընկճված եք: Սովորաբար, սև դուռ ընտրելը ցույց է տալիս վատ հոգեբանական վիճակ:
Եթե Դուք երկրորդը բացեցիք՝
Սպիտակ դուռ. Գուցե Դուք Ձեր սիրային կյանքը մի կողմ եք դնում, բայց Դուք ունեք ինքնագնահատական և սիրում եք ինքներդ Ձեզ:
Վարդագույն դուռ. Դուք մակարդակով մարդ եք, ով ռոմանտիկ հարաբերությունների մեջ է:
Կապույտ դուռ. Բավականաչափ ժամանակ եք անցկացնում աշխատավայրում:
Սև դուռ. Դուք հակված եք խուսափել խնդրից, այն կարող է այդքան ցայտուն չլինել, բայց միևնույն ժամանակ բավականաչափ ուժեղ եք:
Շատ դեռահասների համար այս դուռը երկրորդ տեղում է, քանի որ պատանեկությունը հաճախ ասոցացվում է խուսափելու հակումների հետ:
Եթե Դուք երրորդը բացեցիք՝
Սպիտակ դուռ. Դուք կարծես լքել եք Ձեր կյանքը: Սովորաբար այն մարդիկ, ովքեր երրորդն են բացում այս դուռը, շատ հոռետես են և ունեն ցածր ինքնագնահատական:
Վարդագույն դուռ. Դուք կա՛մ լճացած հարաբերությունների մեջ եք, կա՛մ մերժված եք սիրելու և սիրվելու իրավունքից:
Կապույտ դուռ. Դուք Ձեզ հարմարավետ եք զգում և կարծես թե գոհ եք Ձեր աշխատանքից:
Սև դուռ. Դուք տառապում եք Ձեր կյանքի որոշ բնագավառներում առկա խնդիրներով: Պարզելու համար, թե որ մեկն է, նայեք Ձեր ընտրած չորրորդ դռանը:
Եթե Դուք բացել եք վերջին դուռը՝
Սպիտակ դուռ. Դուք կորցրել եք Ձեր գաղտնիությունը: Ամեն դեպքում, դա վկայում է Ձեր անձնական կյանքի շատ լարված իրավիճակի մասին:
Վարդագույն դուռ. Դուք կարծես թե փախել եք զգացմունքային աշխարհից՝ կա՛մ այն պատճառով, որ չափազանց կայուն հարաբերությունների մեջ եք, կա՛մ այն պատճառով, որ անտեսում եք կյանքի այս ոլորտը:
Կապույտ դուռ. Դուք չեք սիրում Ձեր աշխատանքը:
Սև դուռ. Դուք հոգեբանորեն առողջ եք և ապրելու մեծ ցանկություն ունեք: