Հրաշալի թխվածքաբլիթներ հալվայով: Հեշտ եւ պարզ է պատրաստվում: Այս թխվածքաբլիթները շատ համեղ են, պարզապեղ հալչում են բերանում:
Կարելի է օգտագործել շատ օրիգինալ և հետաքրքիր լցոնումներով:
Փորձեք այն պատրաստել և չեք ափսոսա:
Ալյուրին անելացնել աղ, վանիլ եւ յուղալի մարգարին: Ձեռքերով խառնել այս ամենը, որ ստացվի փշրանքներ:
Ապա մեջտեղը փոսիկ անել և լցնել ձու և կեֆիր: Խառնել, որից հետո գունդը աժանել մի քանի մասի, փաթաթել պոլիէթիլենային թաղանթով:
Թողնել հանգստանա: Ապա գնդերը բացել գրտնակի օգնությամբ և կտրատել եռանկյունաձև, որից հետո կտրատել հալվան, դնել խմորի վրա և փաթաթել՝ լայն մասից գեպի նեղ:
Դրեք դրանք թերթիկի վրա եւ տեղադրեք ջեռոցում:
Մանրամասները տես տեսանյութում: