Կարsnֆիլnվ կարկանդակներն այufան համեղ դեռ չեf փnրձել․ փnրձեf այu յnւրահաsnւկ բաղադրաsnմuը

ԼՈՒՐԵՐ

Բերել ենք ամենահամեղ կարտոֆիլով կարկանդակների բաղադրատոմսը։

Կարտոֆիլով կարկանդակները հանդիպում են գրեթե բոլոր ազգերի խոհանոցներում։ Այն իսկապես համեղ է, հագեցնող և սիրելի շատերի կողմից։

Անհրաժեշտ է՝

Խմոր`

150 մլ գոլ կաթ

150 մլ գոլ ջուր

1 հ․ ձու

1 թ/գ աղ

1 ճ/գ շաքարավազ

1 ճ/գ խմորիչ

3 ճ/գ ձեթ

500-550գ ալյուր

Միջուկ`

Եփած տրորած կարտոֆիլ, մանր կտրատած գլուխ սոխով սոխարած, աղ, պղպեղներ։ Կարող եք ավելացնել նաև թարմ կանաչի կամ չորացրած ռեհան։
⠀Կաթը, ջուրը տաքացնել, միախառնել, միացնել շաքարավազը, խմորիչը, ալյուրը:

Թողնել 15 ր: Ապա խառնել մյուս բաղադրիչները, ավելացնել ալյուր, ստանալ դժվար խառնվող, փափուկ խմոր: Դնել 40 -60 րոպեով տաք տեղ մինչ կհասունանա:

Սեղանին քսել բուսայուղ և հասունացած խմորը բաժանել հավասար գնդերի։ Դնել միջուկը, փակել և տապակել տաքացած առատ բուսայուղում։

Оцените статью