Միայն ամենակարևորը հակիրճ. Օրվա խորհուրդը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
Աստղային քարտեզն այնքան արագ չի փոխվում. Խորհուրդները մի քանի օրվա համար ճիշտ կլինեն:
Խոյ 21.03 — 20.04
Վճռականություն և հետևողականություն
Տրամաբանական, կանխատեսելի եւ պատասխանատու գործողություններ են սպասում ձեզնից աստղերը
Ցուլ 21.04 — 20.05
Կատարեք կարևոր որոշում:
Սպասել ալյևս իմաստ չունի
Երկվորյակներ 21.05 — 20.06
Երկարաժամկետ հեռանկարները եւ խոստումները ձեզ համար չեն:
Զբաղվեք կոնկրետ գործով և կարճաժամկետ ծրագրերով: Գումարը, հաջողությունը, երջանկությունը ձեր ոտքերի տակ են, մի ծուլացեք հիմա վերցրեք այդ ամենը:
Խեցգետին 21.06 — 22.07
Ձեր ավելորդ հոգատարությունն ու խնամքը կարող են հոգնեցնել ձեր մտերիմներին:
Նրանց հանդեպ փոքր ինչ անտարբեր եղեք:
Աղյուծ 23.07 — 22.08
Ցուցաբերեք կամք և առաջնորդի հատկություններ:
Առաջնորդեք ձեր ետեւում գտնվող մարդկանց դեպի իրենց մեծ նպատակները, դա լավ է և՛ ձեզ և՛ նրանց համար:
Կույս 23.08 — 23.09
Դուք չեք կարող ամեն ինչ անել, ժամանակն է ընդմիջում վերցնել:
Անհրաժեշտ է 1-2 օր ոչ մի լուրջ և կարևոր հարցերի մասին չմտածել: Ժամանակն է հանգստանալու:
Կշեռքներ 24.09 — 23.10
Կարևոր ինչ որ բան սպասում է ձեր որոշմանը և մասնակցությանը:
Օգտագործեք բոլոր ռեսուրսները և հնարավորությունները, բայց հարկավոր է շուտ ավարտել այդ աշխատանքը:
Կարիճ 24.10 — 21.11
Ձեզանից ակնկալում են հարցի պատասխան, կարևոր որոշում, թերևս և ճանաչում:
Մտածեք մեկ անգամ ևս և վերջապես պատասխանեք:
Նույնիսկ բացասական, նա ավելի լավ է, քան անվերջ սպասումը՝ ձեզ համար նույնպես:
Աղեղնավոր 22.11 — 21.12
Կանգ առեք, ամրացրեք ձեր դիրքերը, գնահատեք իրավիճակը:
Գուցե ինչ-որ բան պետք է կարգավորվի, բայց ոչ մի պարագայում, մի հրաժարվեք նպատակից:
Ճանապարհները կարող են տարբեր լինել, սակայն նպատակը պետք է լինի մեկը:
Այծեղջյուր 22.12 — 20.01
Կարևոր գործերը պետք է լինեն ոչ ավելի, քան երկու կամ երեքը, մնացածը` եկրորդական են:
Ավելի կենտրոնացեք կարևոր գործերի վրա, փոքր գործերը հատուկ ուշադրություն են պահանջում:
Անհաջողության վտանգ կա հատկապես փոքր գործերից:
Ջրհոս 21.01 — 18.02
Ամբողջ աշխարհը և աստղերը նայում են ձեզ:
Այժմ ավելի քան երբևէ գրեթե ամեն ինչ կախված է ձեզանից: Ժամանակն է գործելու:
Ձուկ 19.02 — 20.03
Ցուցաբերեք ճկունություն, խուսափեք սուր անկյուններից:
Սակայն նրբորեն, վճռականորեն և անխոնջորեն պաշտպանեք ձեր շահերը:
Այս բարդ ժամանակահատվածում դուք կարող եք շատ բանի հասնել: