Նուրբ, համեղ, փափուկ մեղրով տորթ` բուրավետ շերտերով և թթվասերային կրեմով: Հասարակ, շատ արագ բաղադրատոմս, որի պատրաստելը կտևի ոչ ավել քան 30 րոպե:
Անհրաժեշտ է
Մեղր՝ 80 գ
Շաքարավազ՝ 100 գ
Սերուցքային կարագ՝ 100 գ
Ձու՝ 3 հատ
Սոդա՝ 1 թ/գ
Աղ՝ 1 պտղունց
Ալյուր՝ 180-200 գ
Կրեմի համար
Թթվասեր՝ 400 գ
Շաքարի փոշի՝ 1 ճ/գ
Պատրաստման եղանակը
Մեղրը թույլ կրակի վրա հալեցնել, ավելացնել սոդա՝ եփելով 1-2 րոպե՝ մինչ կարամելի երանգ կստանա: Խառնուրդին ավելացնել կարագ և սպասել մինչ այն լիովին կհալչի:
Ձուն հարել հարիչի առավելագույն արագության տակ 5 րոպե՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազ: Լրիվ սառած մեղրա-կարագային խառնուրդն ավացնել հարած ձվին և ներմուծել ալյուրը՝ մաս առ մաս:
Խմորը բաժանել 2 մասի և դնել կաղապարի մեջ՝ հավասարացնելով թխել 160 աստիճանի ներքո՝ 6-8 րոպե: Կտրել պատրաստի շերտերի ծայրերը։
Յուրաքանչյուրը շերտը բաժանել 2, 3 կամ 4 մասի՝ ըստ ձեր ցանկության: Իսկ շերտերի կտրատած ծայրերը մանրացնել բրենդերի մեջ:
Հավաքել տորթը և զարդարել պատրաստի տորթը փշրանքներով։ Թողնել մինչ համերը խառնվեն 3-4 ժամ :