Հանրահայտ դերասան Ալեքսանդր Բաբասյանը բավականին հագեցած և լեցուն առօրյայով է ապրում։ Նա մշտապես զբաղված է աշխատանքային գործերով ու նկարահանումներով։
Նա իր ազատ ժամանակները հիմնականում որդուն է տրամադրում։
Ալեքսանդրի հարթակում հաճախ կարելի է հանդիպել կադրերի, որոնք արվել են նկարահանման հրապարակներում կամ որդու հետ անցկացրած ժամանցի ժամանակ։ Ալեքսանդրը հազվադեպ է ընտանիքի այլ անդամների հետ կադրեր հրապարակում։
Բացառության կարգով արտիստը տեղադրել է իր ու մայրիկի լուսանկարը՝ լուսանկարին կից գրելով «Մամա»։
Շատերն են ջերմորեն արձագանքել այդ լուսանկարին, քանի որ շատերի համար սիրելի ու հարազատ է Ալեքսանդրի մայրիկը։
Դերասանի մայրը՝ Գայանե Խալաթյանը, հանրահայտ լեզվաբան է։ Նա աշխատում է Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
Տարիներ ի վեր ապագա ուսուցիչներին ծանոթացրել է հայոց լեզվի գաղտնիքներին ու նրբություններին։
Գայանե Խալաթյանին սիրում և հարգում են բոլոր նրանք, ովքեր առիթ են ունեցել նրան ճանաչելու և նրանից ուսանելու։