Եu ինfu կnրծանեցի իմ uեփական nրդnւ կյանfը. Դա իմ մեղfն է, և եu դա ընդnւնnւմ եմ …

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ես արդեն մի քանի տարի է, ինչ թոշակառու եմ: Ես թոռներ չունեմ:

Ավելի ճիշտ նրանք երկուսն են, բայց ես նրանց իմ աչքերով չեմ տեսել, քանի որ աղջիկս ուղիղ 23 տարի է, ինչ ինձ հետ չի շփվում: Պատճառն այն է, որ ես չէի սիրում նրա հիմար ամուսնուն և չէի ուզում, որ նա ամուսնանա նման տղամարդու հետ:

Աղջիկս ամեն դեպքում ամուսնացավ, ես չգնացի նրանց հարսանիքին և թույլ չտվեցի, որ որդուս նույնպես գնա:

Այդ ժամանակվանից մենք չենք շփվում, նա ապրում է մեկ այլ քաղաքում, շփվում է ընկերուհուս հետ, նա իր կնքամայրն է, միայն երբեմն հարցնում է իմ մասին, բայց երբեք այցելելու ցանկություն չի հայտնել: Ճիշտն ասած, ես միայն կարող եմ ուրախ լինել իմ դստեր համար, չնայած մենք չենք շփվում:

Նա այժմ 43 տարեկան է:

Ունեմ որդի, որը հարբեցող է և ես հասկանում եմ, որ դա իմ մեղքն է: Նա 40 տարեկան է, երկու անգամ պաշտոնապես ամուսնացել է, իսկ հարսներս ինձ այդպես էլ դուր չեն եկել:

Նատալյան՝ առաջին հարսս, երկու տարով մեծ էր որդուցս, լկտի, գյուղացի աղջիկ: Նրանք ունեին մեծ շրջապատ, խմում էին, և այդպես էլ դարձավ որդուս առաջին կինը։

Հարսանիք չի եղել: Նրանք գաղտնի գրանցեցին ամուսնությունը, և սկսեցին ապրել իմ բնակարանում: Ես դիմադրեցի և նրանք գնացին բնակվելու մեկ ուրիշ բնակարանում, իսկ ես նրանց աջակցելու փոխարեն խառնվեցի:

Ինչքան արյուն խմեցի հարսիցս, ինչքան փչացրի նյարդերս, թող Աստված ինձ ների, նրանք բաժանվեցին, իսկ որդիս վերադարձավ տուն: Երեք տարի անց, նոր աշխատավայրում, նա ծանոթացավ մի համեստ ու գեղեցիկ աղջկա՝ Ուլյանայի հետ: Նա իսկական տան աղջիկ էր երևում, հոգատար, բայց դավանում էր ինչ որ կրոնի:

Կրոնականության մասին իմացա հարսանիքից մեկ տարի անց, երբ նա որոշեց պսակադրվել: Դա ինձ դուր չեկավ։ Մի փոքր ջանք գործադրելով ես կրկին բաժանեցի նրանց:

33 տարեկանում որդին կրկին ապրում էր իմ տանը, ուներ երկու ամուսնալուծություն, լավ աշխատանք և բարձրագույն կրթության կարմիր դիպլոմ:

Երկրորդ կուրսում որդիս ինձ ծանոթացրեց մի աղջկա հետ: Ամեն ինչ լավ էր, բայց Վիկան որբ էր: Սա իմ ծրագրերի մեջ չէր մտնում: Ստացվում է, որ իմ երկար տարիների վաստակը, ես պետք է տայի այս «մոխրագույն մկնիկին»:

Բայց ես մտածեցի և որոշեցի, որ դեռևս որդիս պետք է ապրի նրա հետ, քանի որ երիտասարդ օրգանիզմի համար դժվար կլինի առանց կնոջ:

Երբ որդիս 38 տարեկան էր, ես ասացի, որ ժամանակն է մտածի ամուր ընտանիք ստեղծելու մասին և, որ պետք է գտնի պարկեշտ և հարուստ աղջկա: Ես նույնիսկ այդպիսի մեկին ունեի աչքիս տակ պահած: Մեկ շաբաթ անց որդիս եկավ տուն:

Հաջորդ օրը նա թողեց իր աշխատանքը, բերեց մի շիշ օղի ու մի շիշ գինի, և ասաց, որ նոր կյանք է սկսում … Նա սկսեց: Նա սկսեց խմել ամեն օր՝ մեր փողոցի հարբեցղների հետ միասին, և նույնիսկ գումար էր խնդրում անցորդներից։

Սա իմ մեղքն է, և ես դա գիտեմ: Որդիս ինձ ամեն օր մեղադրում է իր կյանքի համար: Եվ նա ճիշտ է: Հենց իմ հավակնություններով ես դարձա նրա ներկայիս վիճակի պատճառը:

Նատալիան՝ առաջին հարսը, ամուսնացավ: Նա հիանալի ընտանիք ունի։ Երկրորդ հարսս՝ Ուլյանան, նույնպես ամուսնացած է: Նա երեխա ունի, աշխատում:

Իսկ Վիկան, ես գնացի նրա մոտ, ներողություն խնդրեցի, համոզեցի վերականգնել հարաբերությունները որդուս հետ և ապրել մեզ հետ միասին, բայց նա չհամաձայնվեցի: Նա ասաց, որ ծանոթացել է մեկ ուրիշ տղամարդու հետ և շուտով կամուսնանա:

Երեկոները, երբ որդիս քնում է, ես վախենում եմ հեռուստացույցը միացնել, որպեսզի նրան չարթնացնեմ և սկսում եմ լաց լինել: Եվ այժմ խորհուրդ եմ տալիս բոլր ծնողներին չխառնվել իրենց երեխաների կյանքին: Թող նրանք ապրեն ու ուրախանան:

Իսկ մեր գործը ծնողականն է` օգնել բարի խոսքով և գործով: Ցավալի է, որ շատ մայրեր, այդ թվում նաև ես, դա գիտակցում ենք շատ ավելի ուշ։

Оцените статью