Մի շտապեք ձվի կճեպը թափել, պատճառը՝ հոդվածում: Ձուն անփոխարինելի մթերք է, որը մեզանից շատերը գրեթե ամեն օր օգտագործում են:
Միայն պատկերացրեք ինչքան կճեպ ենք թափում, բայց դրանք կարող են հսկայական օգուտ բերել. Ձվի կճեպի մոտ 95%-ը բաղկացած է կալցիումի կարբոնատից, որը հիանալի մարսվում է:
Մնացած 5 %-ը մագնեզիումի կարբոնատ և ֆոսֆատներ են: Այս բոլոր նյութերը բույսերի աճի համար անհրաժեշտ հիմնական նյութերն են:
Մագնեզիումը և կալցիումը լուծում են գրունտի բարձր թթվայնության խնդիրը: Այնպես, որ կճեպի օգնությամբ կարող եք լավացնել այգեգործական և բանջարաբոստանային բույսերի աճը:
Սովորություն դարձրեք հավաքել կճեպը: Այն մանրացրեք մինչև ալյուրի նմանվի և ունիվերսալ պարարտանյութը պատրաստ է:
Կճեպներից ստացված ալյուրը շաղ տվեք Ձեր բանջարանոցում, հատկապես ուշադրություն դարձրեք վարունգի, կարտոֆիլի, սմբուկի, պղպեղի և լոլիկի մարգերին:
Կտեսնեք, որ բույսերը Ձեզ շնորհակալ կլինեն առատ բերքով…