Պզուկներ. Ինչnւ՞ են դրանf հայտնվnւմ դեմfի sարբեր հաsվածներnւմ և ինչ է դա նշանակnւմ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Դեմքի տարբեր մասերում պզուկների առաջացումը կարող է նշանակել հորմոնալ անհավասարակշռություն, աղտոտման բացասական ազդեցություն, ինչպես նաև թաքնված հիվանդություններ:

Պզուկները ախտանիշ են, որոնք ազդում են մաշկի ճարպագեղձերի և մազի ֆոլիկուլների վրա: Մաշկի գեղձերը առաջացնում են ճարպ, և երբ այն դուրս է գալիս վերահսկողությունից, մաշկի վրա հյտնվում են բշտիկներ:

Շատ հաճախ դա տեղի է ունենում սեռական հասունության շրջանում, բայց անորակ օդի և անբարենպաստ կլիմայական պայմանների բացասական ազդեցության պատճառով պզուկները կարող են հայտնվել կյանքի ցանկացած ժամանակ և ցանկացած տարիքում:

Առավել ուժեղ դրանք սովորաբար ազդում են դեմքի, մեջքի, կրծքավանդակի հատվածի, ուսերի վրա:

Եթե ​​մենք խոսում ենք ամենատարածվածի՝ դեմքի պզուկների մասին, փորձագետները նախազգուշացնում են, որ դեմքի տարբեր մասերում դրանց հայտնվելը կարող է պայմանավորված լինել տարբեր պաթոլոգիական պրոցեսներով:

Եվ այսօր մենք կկիսվենք Ձեզ հետ, թե ինչ կարող է նշանակել պզուկների առաջացումը դեմքի տարբեր հատվածներում:

Կզակ. Այստեղ դրանց առաջացման բնորոշ պատճառը հորմոնալ փոփոխություններն են: Կանանց մոտ դրանք կարող են առաջանալ դաշտանի սկսվելուց մի քանի օր առաջ:

Այս ռիսկը նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ուտել այնպիսի մթերքներ, որոնք կարգավորում են օրգանիզմի հորմոնները:

Այտեր․ Այտերի վրա ցանի հիմնական պատճառը օդի վատ որակն է: Պզուկները առաջանում են այն ժամանակ, երբ մաշկը շփվում է օդային աղտոտիչների հետ:

Այտերի պզուկներ առաջացնող որոշ այլ գործոններ են արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, ինչպես նաև շնչառության հետ կապված խնդիրները և բերանի խոռոչի հիգիենան (եթե անձը դիմակ է կրում):

Ճակատ․ Դեմքի այս հատվածում պզուկների առաջացումը կարող է նշանակել մարսողական համակարգի պաթոլոգիա կամ լյարդի խնդիրներ, սթրեսի մակարդակի բարձրացում (համապատասխանաբար՝ սթրեսի հորմոններ օրգանիզմում):

Քիթ․ Դրա վրա մաշկի բորբոքումը արյան ճնշումը ստուգելու առիթ է: Մասնագետների կարծիքով՝ հիպերտոնիան և սրտի հիվանդությունները քթի վրա պզուկների բազմաթիվ դեպքերի հիմնական պատճառն են:

Оцените статью