Այu նշաններին հաճախ nւշադրnւթյnւն չենf դարձնnւմ, uակայն դրանf վկայnւմ են այն մաuին, nր sան վրա թnւղթnւգիր են արել

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Խնդիրներ, դժվարություններ, հիվանդություններ․ սրանք այն երևույթներն են, որոնք, ցավոք, ուղեկցում են շատերին։

Դրա համար էլ, այն մարդիկ, ումից անհայտ պատճառներով երես է թեքել հաջողությունը, չեն էլ մտածում այն մասին, որ դա կարող է թուղթուգիր լինել։ Ի վերջո, նման տհաճություններ կարող են լինել ցանկացած մարդու կյանքում։

Կան նշաններ, որոնք հստակ ցույց են տալիս, որ տանը թուղթուգիր կա։

տան կենադանիներն իրենց տարօրինակ են պահում, դառնում են ագրեսիվ, կարող են նույնիսկ փախնել տնից։

Շատ հաճախ կենդանիները հիվանդանում են՝ փորձելով բացասական էներգիան իրենց վրա վերցնել և փրկել տիրոջը;

սենյակային բույսերը չեն աճում՝ նույնիսկ լավ խնամքի դեպքում, չորանում են;
հյուրերը ձգտում են շուտ գնալ ձեր տնից;պատերի վրա հայտնվում են անհասկանալի նախշեր, բծեր, ճաքեր;
տանը հաճախ են լինում անհիմն վեճեր;
հիվանդություններ և տրավմաներ։

Նաև թուղթուգրի մասին կարող է վկայել որոշակի առարկա, որը թողել են ձեր դռան մոտ, աշխատավայրում կամ նույնիսկ պայուսակի մեջ։

Թուղթուգիր անելու համար սովորաբար օգտագործում են․

սուր առարկաներ՝ քորոց, գնդասեղ, ասեղ, մեխեր։ Նման բան կարող եք հայտնաբերել դռան շեմին կամ պատի մեջ խրած;
սատկած թռչուն կամ ձուկ;
մի քիչ հող;

տարօրինակ տիկնիկներ՝ ծղոտե կամ կտորից պատրաստված;
բմբուլներ;
հավկիթ։
Հաճախ թուղթուգիր է անում կին, ով ընտանիքի հետ մտերիմ ծանոթ է։

Երբեմն դա կարող է անել նույնիսկ ամուսիններից մեկի մայրը, եթե նրանց չի գոհացնում որդու կամ դստեր ընտրությունը։

Երբեմն նախկին ընտրյալներն են փորձում նման կերպ վրեժ լուծել։ Կա նաև հավանականություն, որ դա արել է հարևանը։

 

Оцените статью