Արշակյան հայտնի երգչուհի քույրիկներից Ինգան արդեն մի քանի տարի է,
ինչ ընտանիք է կազմել և ապրում է Ամերիկայում։
Ինգա Արշակյան
Նա շուրջ վեց տարի առաջ ընտանիք է կազմել Աշոտ Սահակյանի հետ։
2016 թվականին իրականացել է Ինգայի ամենից մեծ սպասելիքը, և նա մայրիկ է դարձել։ Ինգայի առաջնեկը դստրիկ է։ Նրան անվանակոչել են Մարիա։ Մարիան հինգ տարեկան է։
Մարիայի ծնունդից երկու տարի անց լույս աշխարհ է գալիս երգչուհու երկրորդ բալիկը՝ որդին, ում ծնողները Միքայել են անվանակոչել։
Ինգան միառժամանակ թողել է մասնագիտական ակտիվ կյանքը՝ իրեն ամբողջությամբ նվիրելով բալիկների խնամքի ու դաստիարակության կարևոր գործին։
Երգչուհին նկատել է, որ իր երկու բալիկներն էլ բավականին երաժշտասեր են։ Նա դա կապում է այն հանգամանքի հետ, որ երեխաները դեռ ներարգանդային փուլից սկսած հաղորդակից են եղել երաժշտությանը։
Ինգան առաջիկայում պատրաստվում է վերսկսել ակտիվ երաժշտական գործունեությունը՝ հանդես գալով որպես մեներգչուհի։