Մինչ Նոր տարվա սկիզբ մնացել են հաշված օրեր: 2024 թվականը կլինի բարենպաստ տարի՝ հագեցած վառ տպավորություններով և հաճելի պահերով: Որպեսզի գալիք տարին լինի հաջողակ, պետք է նախապես պատրաստվել:
Մասնագետները խորհուրդ են տալիս ազատվել հետևյալ բաներից՝ մինչ Նոր տարվա սկսվելը, որպեսզի այն ձեզ համար անցնի ուրախ և երջանիկ:
Ֆոբիաներ, վախեր
Հաճախ մեր փոքր վախերը փչացնում են մեր կյանքը: Դրանք թույլ չեն տալիս լիարժեք բացահայտել մեր պոտենցիալը: Փորձեք հաղթահարել ձեր գոնե մի քանի վախերը: Դրա համար կարող եք դիմել մասնագետների:
Խռով
Խռովը կարծես պարազիտ լինի, որը թույլ չի տալիս կենտրոնոնալ գլխավորի վրա, և միայն տանջում է մեր սիրտը: Դրա համար էլ փորձեք բաց թողնել ամեն վատ բան: Մի կենտրոնացեք բացասականի վրա: Ջուրը գցեք ձեր խռովը, իսկ ձեզ նեղացնողի հետ կարող եք այլևս չշփվել՝ պարզապես նրա մասին մոռանալով: Քայլեք առաջ:
Անպետք մարդիկ
Մոռացեք այն մարդկանց մասին, ում հետ շփվում եք միայն անշնորք չթվալու համար: Ջնջեք ձեր կյանքից այն բոլորին, ովքեր ձեզ ոչ մի օգուտ չեն տալիս, իսկ նրանց հետ շփումը հաճույք չի պատճառում:
Ատելի աշխատանք
Եթե գնում եք աշխատանքի՝ ինչպես մահապատժի և անհամբերությամբ սպասում եք օրվա ավարտին, ապա, հավանաբար, դա ձեր տեղը չէ: Աշխատանքը պիտի լինի ոչ միայն եկամուտի աղբյուր, այլև որոշակի հաճույք պատճառի:
Մեղքի զգացում
Ոչ մեկս էլ սուրբ չենք: Լինում է այնպես, որ վատ արարքներ ենք գործում: Փորձեք ուղղել սխալները, ներողություն խնդրեք: Բայց էլ մի տանջեք ձեզ գործած արարքների համար: Մեղքի զգացումը ձեզ հետ մի տարեք հաջորդ տարի:
Պարտքեր
Եթե ուզում եք, որ գալիք տարում ունենաք ֆինանսական հաջողություն, ուրեմն փորձեք փակել պարտքերը: Այլապես չի ստացվի ամեն ինչ սկսել նոր էջից:
Վնասակար սովորություններ
Ազատվեք վատ սովորություններից, որոնք առողջությանը վնաս են պատճառում: Դա բարդ է, բայց փորձեք: Ազատվեք գոնե մի վնասակար սովորությունից:
Կասկածներ
Թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան թուլացնի ձեր հավատը և փչացնի պլանները: Մի կասկածեք: Պլան մշակեք և գործեք: Եթե ազատվեք կասկածներից, հաջողությունը կժպտա ձեզ: