Անկարելի է լuել առանց փշաfաղվելnւ. Ո՞վ եմ եu. Խnրեն Լևnնյան

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Խորեն Լևոնյանն իր յութուբյան ալիքում հրապարակել է «Ո՞վ եմ ես» երգի տեսահոլովակը: Երգը Մարկ Արենի վեպի հիմքով էկրանավորված «Անատոլիական պատմություններ» արդեն հայտնի և սիրված ֆիլմի սաունթրեքն է:

Ինչպես ֆիլմն ամբողջությամբ, նրա մեջ ընդգրկված երաժշտությունը, այնպես էլ սաունթրեքը անչափ հուզիչ ու զգացմունքային են, դրանք անհնար է նայել առանց փշաքաղվելու և ազդվելու:

Երգում կարևոր ու էական հարց է հնչում. ո՞վ եմ ես:

Այս հարցն իրենք իրենց են տալիս ցանուցիր եղած այն բոլոր անձիք, ովքեր իրենց խեղված ճակատագրի գնով վճարեցին թուրքական քաղաքականության դիմաց:

Ֆիմը, երգը, վեպն առհասարակ ընդլայնում է այս հարցի շրջանակը:

Եթե նախկինում միայն աշխարհով մեկ սփռված վտարանդի ու որբացած հայերն էին այս հարցը տալիս իրենց ու բանական մարդկությանը, ապա այժմ նրանց շրջանակն ընդլայնվում է. հարցը կարող են տալ նաև որոշ թուրքեր, որոնք իրենց ողջ կյանքում կերակրվել ու մեծացել էին թուրքական ստով:

Оцените статью