Տաղանդավոր ու հանրաճանաչ հոգեբան Մարիամ Մեհրաբյանն ամուսնու հետ մինչ այս գործել են այնպես, որ իրենց գործունեությունից զարգանա հագեբանական դաշտը հայկական միջավայրում։
Նա նրանց մոտ ստացվել է։ Նրանք ունեն մեծ հեղինակություն վաստակած կլինիկա, որն օգնում է մարդկանց։
Այդ մասնագիտական ձեռքբերումներով հանդերձ՝ Մարիամը համարում է, որ իր համար կոչումներից ու պարգևներից ամենավեհը հենց մայրանալու փաստն է։
Նա չորս զավակներ է լույս աշխարհ բերել, որոնցից առաջին երեքը դուստրեր են, կրտսերը՝ տղա։
Մարիամն ապրիլյոթյան առիթով տեղադրել է կադրեր, որոնցում նա դուստրերի, ապա նաև ամուսնու ու որդու հետ է։
Այդ կադրերով է Մարիամը շնորհավորել բոլոր նրանց, ովքեր վայելում են մայր լինելու բերկրանքը։
Նա լուսանկարներին կից գրել է, որ հենց ներդաշնակ ընտանիք ունենալն է մարդկային մեծագույն ձեռքբերումը, քանզի կյանքի բոլոր փուլերում ընտանիքն է միակ անդավաճանը, որ ուղեկցում է մարդուն։