Սոս Սարգսյանի մասին նրան ճանաչողներն ու մտերիմները, ինչպես նաև նրա արվեստի սիրահարները գիտեն միայն այն, ինչ կապված է դերասանական արվեստի ու մասնագիտական կենսագրության հետ:
Քչերը գիտեն, որ հայտնի ու սիրված դերասանը ժամանակին մեծ սեր է ունեցել, որը գաղտնի է պահել ամենքից, նույնիսկ սիրելիից: Գաղտնիքը բացելու պատճառ է հանդիսացել հենց սիրելիի մահը:
Թատերագիր Լևոն Մութաֆյանը հիշում է, թե ինչպես է մեծ վարպետն անկեղծացել իր հետ կյանքի այդ դժվարին պահին:
Նա պատմում է, որ հանճարեղ դերասանի մեծ ու թաքուն սերը հայտնի ու սիրված դերասանուհի, մանկավարժ Մետաքսյա Սիմոնյանն է եղել:
Երբ մահացել է դերասանուհին, նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել Օպերային թատրոնի ճեմասրահում:
Մոտենալով անկունում կանգնած Սոս Սարգսյանին, Լևոն Մութաֆյանը փորձել է մխիթարել նրան, քանի որ նա շատ տխուր է եղել:
Ս. Սարգսյանը, այլևս չկարողանալով զսպել լացը, պատմել է, որ Մետաքսյան եղել է իր մեծ սերը, սակայն նա միշտ կաշկանդվել է նրան այդ մասին հայտնելուց, քանի որ Մետաքսյան իր կերպարով վեհ ու բացառիկ է եղել: