Իսկ Դուք գիտե՞ք, թե ինչի համար են նախատեսված քերիչի չորս կողմերը․ Սա քչերին է հայտնի

Հավանաբար Դուք նունպես տանն ունեք չորս կողմ ունեցող քերիչ, բայց օգտագործում եք միայն մեկը, քանի որ չգիտեք, թե մնացածն ինչի՞ համար են։ Ասօր կկիսվենք Ձեզ հետ, թե ինչի համար են դրանք:

Լայն կողմը՝ մեծ ատամներով․

Սա այն կողմն է, որն առավել հաճախ է օգտագործվում, և կարծես թե բացատրության կարիք չունի։ Դրանով կարելի է քերել գրեթե ամեն ինչ՝ բանջարեղենից մինչև պանիր և կարագ։ Բայց ինչի՞ համար են մնացած կողմերը։

Լայն կողմը նուրբ ատամներով․

Այս կողմում անցքերը մի փոքր ավելի փոքր են, քան առաջինը: Այս կողմն օգտագործվում է պանիրը քերելու համար, որպեսզի այն ավելի արագ հալվի կամ, օրինակ թարմ վարունգը՝ սոուսի պատրաստման համար։ Հաճախ այս մասով քերում են գազար ու դդմիկ, եթե նախատեսում եք դրանք օգտագործել կարկանդակներ պատրաստելու համար։

Կտրող կողմը․

Այս կողմը նախատեսված են պանիր, բանջարեղեն կամ կոշտ մրգեր կտրատելու համար։ Այս կողմն օգտագործելը երբեմն այնքան էլ հարմար չէ և հազվադեպ է օգտագործվում, բայց փորձեք, հնարավոր է այն համապատասխանի Ձեզ:

Քերիչի աստղի ձև ունեցող կողմը․

Այս կողմը հիմնականում նախատեսված է մրգի կեղևը հանելու համար։ Այնուամենայնիվ, այն կարող է նաև մանրացնել մշկընկույզը, դարչինի ձողերը, պարմեզան պանիրը, կոճապղպեղը և ալն:

Оцените статью