Ընsրեf snնածառներից մեկը և sեuեf, թե այն ինչ կարnղ է պաsմել ձեր մաuին

ՀԵՏԱՔՐՔԻՐ

1. Ձեր տոնածառը գրեթե անթերի եռանկյուն է՝ ճաշակով զարդարված: Ձեզ դուր է գալիս պարզությունը՝ ձեր անձնական կյանքում, դուք դրամա չեէ փնտրում, դուք երջանիկ եք, երբ ամեն ինչ իր տեղում է:

2. Եթե ձեր տոնածառը վառ վարդագույն է, կամ սպիտակ, դուք նորաձև մարդ եք: Դուք չեք սիրում ինչ-որ բան անել միայն նրա համար, որ բոլորն էլ անում են դա: Բացի այդ, դուք շատ համակրելի եք՝ ինչպես և ձեր տոնածառը:

3. Ձեր տոնածառն արտացոլում է ձեր հետաքրքիր անհատին և հնադարյան արժեքները: Դուք չեք ցանկանում ժամանակի մեքենայով տեղափոխվել 1800-ականներ, բայց դեմ չեք այցելել այդ ժամանակների Ամանորյա տոնը:

4.Ձեր տոնածառը զարդարված է փայլուն լույսերով և ապակե խաղալիքներով: Դուք սիրում եք հետևել ավանդույթներին՝ ինչպես տոների ժամանակ, այդպես էլ առօրյա կյանքում: Դուք համարում եք, որ որոշակի իրեր իսկապես բերում են հաջողություն, դրա համար էլ կրում եք դրանք:

5.Ձեր տոնածառին կախված յուրաքանչյուր զարդարանք՝ ձեռքի աշխատանք է: Ձեզ դուր է գալիս, երբ ամեն ինչ ինքներդ եք պատրաստում և ամեն հարցում անկախ եք: Սիրում եք ծախսել ժամանակ նրա համար, որ ամեն ինչի տեսքը լինի լավագույնը:

6. Ձեր տոնածառն այնքան փոքր է, որ տեղավորվում է ձեր սեղանի վրա: Հավանաբար, դուք այն մարդկանցից եք, ովքեր արձակուրդների ժամանակ նախընտրում են գնալ հարազատներին տեսակցության կամ դահուկ վարելու, դրա համար էլ չեք ուզում, որ ձեր տանն ամենուր տոնածառի կանաչ ասեղներ լինեն:

 

Оцените статью