Ձիթապտղի յուղը առողջարար ճարպերի և սննդանյութերի հիանալի աղբյուր է, որոնք օգտակար են մեր առողջության համար:
Բայց երևի դեռ չեք մտածել այն դատարկ ստամոքսին խմելու մասին: Ըստ մասնագետների՝ այս սովորությունը առողջության համար շատ օգուտներ է բերում:
Ահա դատարկ ստամոքսին մեկ թեյի գդալ ձիթապտղի յուղ խմելու հիմնական պատճառները.
Ձիթապտղի յուղը օգտակար է հաստ աղիքի համար և հիանալի միջոց է փորկապության դեպքում:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ձիթապտղի յուղը, երբ խմում են դատարկ ստամոքսին, պաշտպանում է բջիջները մուտացիաներից, որոնք կարող են քաղցկեղի պատճառ դառնալ:
Ձիթապտղի յուղն օգտակար է մաշկի, մազերի, եղունգների և ոսկորների համար: Այս սովորությունը բարենպաստ ազդեցություն է ունենում դրանց վրա՝ տալով առողջ տեսք և փայլ:
Հայտնի է, որ դա մազերի կամ մաշկի դիմակների էական բաղադրիչն է, սակայն ձիթապտղի յուղը շատ ավելի արդյունավետ է, երբ խմում եք:
Ձիթապտղի յուղը մաքրում է լյարդը: Եթե Դուք ձիթապտղի յուղ եք խմում դատարկ ստամոքսին, ապա կարող եք վստահ լինել, որ բոլոր ներքին օրգանները ճիշտ են աշխատում և հեռացնում են տոքսինները:
Մասնավորապես, ձիթապտղի յուղն օգտակար է լյարդի համար, քանի որ այն խթանում է լյարդի դետոքսիկացիան: Լավագույն արդյունքի համար 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղը խառնեք կիտրոնի հյութի մեկ քառորդի հետ և խմեք առավոտյան՝ դատարկ ստամոքսին:
Ձիթապտղի յուղն օգնում է նիհարել: Այն հարուստ է օմեգա -3 ճարպերով, որոնք առողջ ճարպեր են, ստիպում են Ձեզ լիարժեք զգալ և կարևոր են Ձեր առողջության համար: Բացի այդ, առողջ ճարպերը խթանում են նյութափոխանակությունը: