Եթե ձեզ անհանգստացնում է խռռացնելու խնդիրը, ապա կարող եք հեշտությամբ լուծել այդ տհաճությունը: Պարզ, բնական բաղադրիչները կան բոլորի տանը, կարող եք պատրաստել հենց ասյօր:
Թուրմ՝ խռռոցի դեմ. պատրաստելու համար անհրաժեշտ է.
2 խնձոր
1/4 կիտրոն
2 գազար
1 կտոր կոճապղպեղ
կես բաժակ ջուր
Ինչպես պատրաստել.
Լվանալ բոլոր բաղադրիչներ, խոշոր կտրատել, հանել խնձորի միջուկը:Բոլոր բաղադրիչները մանրացնել բլենդերով՝ մինչ միասեռ զանգված կստացվի: Ջուր ավելացնել և խառնել:
Խմել ստացված ըմպելիքը քնելուց 1,5-2 ժամ առաջ:Բացի այդ, փորձեք բացառել քնելուց 3-4 ժամ առաջ դժվարամարս, տապակած և յուղոտ սննդամթերքի, կաթի, շոկոլադի և ալկոհոլի օգտագործումը:
Հնարավոր է, որ խռռոցի դեմ այս միջոցը փրկի ձեր ընտանիքի առողջ քունը: Եվ դուք այլևս ստիպված չեք լինի անքուն գիշերվանից հետո ամբողջ օրը սուրճ խմել՝ էներգիա ունենալու համար: Այնպես որ պահպաեք բաղադրատոմսը՝ ձեզ և ձեր մտերիմներին բուժելու համար: