Ձեռfերի երիsաuարդացnւմ. 4 sնական բաղադրաsnմu՝ կնճիռներն nւ sարիfային բծերը հեռացնելnւ համար

ՀԵՏԱՔՐՔԻՐ

1. Ձու

Այս բաղադրատոմսը կբարելավի Ձեր մաշկի առաձգականությունը։

Նախ առանձնացրեք ձվի սպիտակուցը, ապա դեղնուցը խառնեք 1 թեյի գդալ մեղրի հետ։ Այս խառնուրդը քսեք Ձեր ձեռքերին, իսկ 20 րոպե հետո լվացվեք տաք ջրով և քսել խոնավեցնող կամ յուղային խառնուրդի բարակ շերտ:

2. Կարտոֆիլ

Այս բաղադրատոմսը Ձեր ձեռքերը կդարձնի հարթ և առաձգական: Նախ՝ վերցրեք միջին չափի կարտոֆիլ և եփեք։ Ապա կարտոֆիլը տրորեք և ավելացրեք 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ, 2 թեյի գդալ մեղր և 1 ճաշի գդալ կաթ կամ կեֆիր։

Լավ խառնեք և խառնուրդը պահեք սառնարանում։ Քսել շաբաթական 2-3 անգամ և թողնեք մաշկին 15 րոպե ու լվացվեց տաք ջրով առանց օճառի:

3. Յուղերի խառնուրդ

Յուղը փափկություն է հաղորդում ձեռքերի մաշկին և հարթեցնում կնճիռները։ Հատկապես հարմար է արդեն ծերացման նշաններ ցույց տվող մաշկի համար:

Վերցրեք հավասար քանակությամբ նուշի, ձիթապտղի և կոկոսի յուղեր: Քսեք մաշկին և մերսեք։ Մերսումից հետո մաշկը կերիտասարդանա և կփափկի։

4. Կիտրոնի հյութ և շաքարավազ

Այս դիմակը հատկապես արդյունավետ է տարիքային բծերը հեռացնելու համար։ 1 ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնեք 2 թեյի գդալ շաքարավազի հետ։

Եթե ​​զգայուն մաշկ ունեք, ավելի քիչ օգտագործեք կիտրոնի հյութ և ավելացրեք մի քիչ մաքուր ջուր։ Այս խառնուրդով շրջանաձև մերսեք ձեռքերը՝ հեռացնելով մեռած մաշկը և բարելավելով մաշկի միկրո շրջանառությունը: Կիրառեք միայն երեկոյան՝ քնելուց առաջ։

Այնուհետև ձեռքերը լվացեք օճառով և սառը ջրով, ապա քսեք յուղերի խառնուրդ։ Արդյունքն իսկական անակնկալ կլինի։

Оцените статью