ԱՀԱ ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ՀԵՌԱՑՆԵԼ ՇՈՒՐԹԵՐԻ ՀԵՐՊԵՍԸ ՄԵԿ ՕՐՈՒՄ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հերպեսը ամենանենգ հիվանդություններից մեկն է։ Եվ եթե նույնիսկ այս հիվանդությունը թեթև է և անհանգստացնում է Ձեզ միայն վեց ամիսը մեկ անգամ, դրանում հաճելի քիչ բան կա։

Հատկապես նյարդայնացնում է շուրթերին բնորոշ ցանը, որը ոչ միայն քոր է առաջացնում, այլև պարզապես զզվելի տեսք է հաղորդում։

Հերպեսի դեմ պայքարող արդյունավետ միջոցներ․

1. Կաթ

Բամբակը խոնավացրեք 1,5% յուղայնությամբ կաթի մեջ և քսեք հերպեսով ախտահարված հատվածին (եթե չունեք անհրաժեշտ յուղայնությամբ կաթ, կարող եք օգտագործել ցանկացածը): Թողեք, որ ամբողջությամբ չորանա։ Կրկնեք այս պրոցեդուրան յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, և բշտիկները մինչև երեկո կվերանան:

2. Քաղցրարմատ

Քաղցրարմատը հիանալի միջոց է հերպեսի դեմ: Մանրացրեք այն փոշու պես, ավելացրեք այնքան եռացրած ջուր, որպեսզի ստացվի խյուս և քսեք անմիջապես ցանին։ Լավագույնն այն է, որ այս պրոցեդուրան կատարեք քնելուց առաջ և միայն լվացվեք առավոտյան:

3. Ջրածնի պերօքսիդ

Եթե ​​շրթունքների վրա բշտիկներն արդեն դուրս են եկել, ապա ավելի լավ է դրանք այրել ջրածնի պերօքսիդով: Դա արեք յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, իսկ երեկոյան Ձեր դեմքը նորից մաքուր կլինի։

4. Սխտոր

Սխտորը նույնպես հիանալի է հերպեսի դեմ: Մեկ պճեղը քամեք սխտորի մամլիչով և ստացված զանգվածը քսեք ցավոտ հատվածին: Այս մեթոդը հարմար է միայն տնային բուժման համար, բայց չափազանց արդյունավետ է։

5. Անանուխի եթերայուղ

Ի տարբերություն սխտորի, անանուխի եթերայուղը ոչ միայն բուժում է հերպեսային ցանը, այլև հիանալի բույր ունի: Այսպիսով, Դուք կարող եք ապահով օգտագործել այն նույնիսկ մարդաշատ վայրերում, քսելով այն բորբոքված մաշկի հատվածին օրը երեք անգամ: Սա շուրթերի հերպեսի դեմ լավագույն միջոցն է:

6. Ալոե

Նաև ալոեի հյութը հիանալի է հերպեսի դրսևորումների համար։ Դա քսեք ցավոտ հատվածին յուրաքանչյուր 2 ժամը մեկ։

7. Սառույց

Իրականում սառույցը հիանալի է հերպեսի առաջին ախտանիշների դեպքում: Հենց զգաք, որ Ձեր շուրթերն ուռել են, դրանց վրա սառույցի կտոր քսեք։ Այն կթեթևացնի այտուցը և կդանդաղեցնի հիվանդության զարգացումը, դրանով իսկ օգնելով օրգանիզմին արագ հաղթահարել վարակը:

Оцените статью