Մարդը դժվարութամբ է սկսում զբաղվել ֆիզիկական աշխատանքով, եթե տառապում է հոդերի ռևմատիկ ցավից։ Որոշ մարդկանց մոտ այս տեսակի ցավերն առաջանում են նունիսկ մեկօրյա աշխատանքից հետո և անհետանում լավ հանգստի ժամանակ:
Բայց ի՞նչ անել, եթե ցավը շարունակվում է, և բժշկի կողմից ավանդական բուժումը կամ չի բերում ցանկալի թեթևացման կամ չափազանց շատ անցանկալի հետևանքներ ունի: Այս հոդվածում Դուք կստանաք մի քանի օգտակար խորհուրդներ:
Ռևմատոիդ արթրիտը հոդերի բորբոքում է։ Գոյություն ունեն արթրիտի բազմաթիվ տեսակներ, որոնք կարող են ախտահարել մարմնի ցանկացած հատված՝ պարանոցից մինչև ոտքի մատներ:
Հոդացավեր ունեցող շատ մարդիկ պնդում են, որ չեն կարող ապավինել միայն ժամանակակից բժշկությանը: Քանի որ այն բավականաչափ արդյունավետ չէ այս տեսակի հիվանդության համար: Լավագույն բանը, որ Դուք կարող եք անել, ապրելակերպում մի քանի փոփոխություններ կատարելն է, հատկապես սննդակարգում:
Եթե, չնայած լավագույն ջանքերին, չեք կարողանում ազատվել ցավից և հետևաբար այլ արդյունավետ լուծում եք փնտրում, ապա այս բաղադրատոմսերը կարող են լինել ամենաարդյունավետ տարբերակներից մեկը։ Մենք առաջարկում ենք Ձեզ մի քանի ապացուցված բաղադրատոմսեր.
Ահա թե ինչպես պատրաստել հոդացավի դեմ պաքարող լուծույթ.
Վերցրեք 6 բաժակ (մոտ 1,2 լիտր) տաք ջուր և 50 մլ խնձորի քացախ։ Լավ խառնեք և դրեք Ձեր ձեռքերը կամ ոտքերը լուծույթի մեջ:
Թողեք մոտ 10-15 րոպե: Այս մեթոդը վերացնում է ցավը, ուստի կրկնեք այն, երբ ցավ զգաք, ինչպես նաև շաբաթը մեկ անգամ՝ բորբոքումը կանխելու համար։ Եթե Ձեր պարանոցը կամ այլ հատված ցավում է, սրբիչը թրջեք այս լուծույթի մեջ և դրեք այն ցավոտ հատվածի վրա։
Հոդերի ցավի մեկ այլ հիանալի մեթոդ խնձորի քացախի և ձիթապտղի կամ կոկոսի յուղի համադրությունն է: Խառնեք 2 մաս խնձորի քացախը 1 մաս կոկոսի կամ ձիթապտղի յուղի հետ։
Լավ խառնեք և քսեք ցավոտ հատվածներին 2-3 ժամ կամ ամբողջ գիշեր։ Եթե դա անեք կանոնավոր կերպով, ապա ցավի հաճախականությունն ու ուժգնությունը զգալիորեն կնվազեն:
Մեկ այլ տարբերակ բուսական յուղի և աղի խառնուրդն է: Հոդերի ցավը թեթևացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ձիթապտղի կամ կոկոսի յուղ։ Քանի որ դրանք ունեն հոդերի համար հզոր բուժիչ նյութեր։ Ծովի աղի, Հիմալայան աղի և մագնեզիայի (մագնեզիումի սուլֆատ) հետ համատեղ մեծ արդյունք կտան։
Խառնեք 1 ճաշի գդալ ծովի աղ, 1 թեյի գդալ Հիմալայան աղ, 1 թեյի գդալ մագնեզիա։ Այնուհետև խառնեք տաք յուղի հետ, մինչև ստացվի թանձր մածուկ։ Քսեք ցավոտ հոդերին և թողեք 2-3 ժամ, ապա լվացեք տաք ջրով։ Կանոնավոր օգտագործման արդյունքում (շաբաթական 1-2 անգամ) կնկատեք ցավի զգալի նվազում։