Այսօր պատրաստում եմ վառ, հյութալի, բաղադրությամբ պարզ, ինչպես նաև շատ համեղ աղցան ամեն օրվա, ինչու չէ նաև տոնական սեղանի համար։ Դրա պատրաստման վրա շատ ժամանակ պետք չէ ծախսել, բայց ստացվում է գոհացուցիչ, համեղ և ախորժելի։
Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
Պահածոյացված կարմիր լոբի — 1 բանկա
Գազար — 1 հատ
Սոխ — 2 հատ
Մարինացված կամ թթու վարունգ — 3-4 հատ
Աղացած սև պղպեղ — ըստ ճաշակի
Բուսական յուղ — տապակելու համար
Սխտոր — 1-2 պճեղ
Մաղադանոս
Աղցանի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Կստացվի շատ համեղ և ախորժելի, իսկ հյուրերն անպայման կհարցնեն բաղադրատոմսը։ Բարի ախորժակ։