Ցանկացած խոհանոցում վաղ թե ուշ հարց է առաջանում՝ ինչպե՞ս մաքրել սպասքից մրի կուտակումները կամ ճարպը: Եվ շատ հաճախ տնային տնտեսուհիները գնում են թանկարժեք քիմիական նյութեր՝ կպչուն ծածկույթը վերացնելու համար:
Ինչպե՞ս մաքրել մուրը և ճարպը․
Չարժե վախենալ, եթե գիտեք ցանկացած մակերես մուրից կամ կպչուն ու տհաճ ճարպից մաքրելու ճիշտ եղանակը։ Գործնականում սա շատ պարզ բաղադրատոմս է:
Մաքրման համար Ձեզ հարկավոր կլինի ջուր, աղ և սոդա։ Խորհուրդ ենք տալիս նախօրոք պատրաստել մեծ տարա, որի մեջ կարելի է կեղտոտ սպասք դնել, իսկ հետո ջուրը եռացնել։
Ինչպե՞ս լվանալ մուրը և ճարպը․
Խոր տարաի մեջ լցրեք կեղտոտ սպասքը, ապա դրա վրա լցրեք 1 բաժակ աղ և 1 բաժակ սոդա։ Այնուհետև պետք է ավելացնեք տաք ջուր և դնեք կրակի վրա։ Թողեք եռա մոտ 15 րոպե:
Այսպիսով, մենք կկարողանանք փափկեցնել ամբողջ մուրը։ Իսկ սովորական սպունգի միջոցով այն հեշտությամբ կարելի է հեռացնել: Այս գործընթացը պետք է անեք միայն տաք ջրով, հակառակ դեպքում այն ամենը, ինչ նախկինում շոգեխաշվել էր, նորից կպնդանա։
Եվ ստիպված ընթացակարգը պետք է նորից կրկնվի։ Եթե մեկ ընթացակարգը բավարար չէ, կարող եք կրկնել այն։ Արդյունքը կգոհացի Ձեզ։