Պարզապեu դափնեsերև դրեf ծաղկամանի մեջ, և uենյակային բnւյuերը կկանաչեն nւ կծաղկեն

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Որպեսզի սենյակային բույսերն ուրախացնեն շքեղ կանաչ տերևներով ու ծաղիկներով, դրանք պետք է պարբերաբար սնուցել, նաև ճիշտ խնամել։ Այսօր խանութներում կարելի է գտնել բազմազան նյութեր, սակայն ոչ բոլորն են լավ արդյունք ապահովում։

Պարզվում է, սենյակային բույսերի համար նախատեսված լավագույն բաղադրիչը կա ձեր խոհանոցում։ Ու հավանաբար մեզանից շատերն այն օգտագործում են սնունդ պատրաստելիս։

Իրականում, դափնետերևը կարող եք օգտագործել նաև ծաղիկների խնամքի համար։

Բանն այն է, որ դափնետերևն օժտված է հակասեպտիկ և հակաբակտերիալ հատկություններով։ Բացի այդ, այն հարուստ է В, А և С խմբի վիտամիններով, նաև պարունակում է կալիում, մագնիում, կալցիում, ֆոսֆոր, նատրիում, ցինկ։ Եվ վերջապես, այս բույսը հարուստ է ծաղիկների համար օգտակար թթուներով։

Այդ ամենը դափնետերևը դարձնում է լավագույն միջոցը՝ սենյակային բույսերի խնամքի համար։

Ինչ է պետք անել․

Վերցրեք 4 դափնետերև, դրանց վրա լցրեք 1լ 70 ջերմաստիճանի ջուր։ Թողեք, որ այն թրմվի 3-4 ժամ, և պարարտանյութը պատրաստ է։

Դրանցով կարող եք մշակել տերևները, նաև ջրել։ Սակայն կարևոր է չչարաշահել պարարտանյութը․ ամսական 1 անգամը բավական է։

Оцените статью