Որպեսզի ապակիների վրայից լվանաք ինքնակպչուն ժապավենի սոսինձը, կարելի է կիրառել պարզ, բայց արդյունավետ հնարքներ: Հատկապես վերանորոգումից հետո, երբ այլևս պետք չեն փակցրած ժապավեններ, դրանց հետքերը լվանալու հետ կապված դժվարություններ են առաջանում:
Բանն այն է, որ ապակու մակերեսի վրա ակնհայտ երևում է ցանկացած լաքա: Բարեբախտաբար, դրանից ազատվելն այնքան էլ դժվար չէ: Օգնության կգան ձեռքի տակ եղած միջոցները: Աբրազիվ նյութերն ու քիմիական լուծույթները այնքան էլ լավ տարբերակ չեն, քանի որ կարող են վնասել պատուհանի մակերեսը:
Սոդայի լուծույթ
1 բաժակի մեջ լուծել 4ճ.գ. սոդա: Խիտ խառնուրդի մեջ թաթախել կտորը կամ կոշտ սպունգը, շփել պատուհանի մակերեսը: Դրանից հետո լվնանալ մաքուր ջրով և չորացնել:
Ռետին
Ռետինը ևս կարող է մաքրել ինքնակպչուն ժապավենի հետքերը, միայն թե այդ դեպքում շատ ժամանակ է պահանջվում:
Բուսայուղ
Բուսայուղի մեջ թրջեք մի կտոր բամբակ, մաքրեք անհրաժեշտ հատվածները: Սպասեք 15 րոպե, այնուհետև մաքրեք սպունգով:
Ացետոն
Ացետոնի մեջ թրջեք սպունգը և մաքրեք անհրաժեշտ հատվածները: Նախքան պրոցեդուրան կատարելը պարտադիր բացեք պատուհանները:
Անուշադրի սպիրտ
Պլաստիկե պատուհանները մաքրելու համար հիանալի միջոց: Անհրաժեշտ է թրջել սպունգը և լվանալ սոսինձի մնացորդները: Չմոռանաք ձեռնոց հագնել: