Հնարf, որն nւղղակի անփnխարինելի է որnվայնի փfվածnւթյան ժամանակ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հավանաբար երբևէ զգացել եք, որ որովայնը փքված է, ու դա առաջացնում է դիսկոմֆորտ, ցավ։ Պատճառները շատ են․ սխալ սնունդ, օրգանիզմի առանձնահատուկ ռեակցիա որոշակի մթերքների հանդեպ։

 

Որպես կանոն, ստամոքսն ու աղիները կիսով չափ լցված են գազերով։ Դա առաջանում է բակտերիաների հետևանքով, որոնք օգնում են մարսել սնունդը։ Բացի այդ, մեղավոր են գազավորված ըմպելիքներն ու առանձին մթերքները՝ ինչպիսիք են քաղցրավենիքները, լոբեղենը, կարոֆիլն ու այլն։

Կա մի քանի պարզ հնարք, որոնք կօգնեն կանխարգելել որովայնի փքվածությունը կամ ազատվել դրանից։

Առավոտյան կիտրոնով գոլ ջուր խմեք

Սնունդ ընդունելուց 15 րոպե առաջ խմած կիտրոնի հյութով 1 բաժակ ջուրը կօգնի կարգավորել ստամոքսի աշխատանքը, ազատվել այրոցից և որովայնի փքվածությունից։

Նախաճաշին մի խմեք սուրճ և կաթ

Կաթն ու կոֆեինը բարձրացնում են ստամոքսի թթվայնությունը։ Փորձեք սուրճը փոխարինել կանաչ թեյով, իսկ կաթի փոխարեն խմել յոգուրտ կամ կեֆիր։

Ուտելուց առաջ թեյ խմեք

Օգտակար է ուտելուց առաջ կանաչ թեյ կամ երիցուկի թեյ խմելը։ Սա հանգստացնում է ստամոքսը, իսկ կոճապղպեղով թեյը օգնում է ազատվել սպազմերից, ու որպես հետևանք՝ կանխարգելել որովայնի փքվածությունը։

Նվազեցրեք լոբեղենի, կարտոֆիլի, սոխի, խնձորի, տանձի օգտագործումը

Հրաժարվեք յուղոտ սնունդից

Օրգանիզմին շատ ժամանակ է պահանջվում՝ յուղոտ սնունդը մարսելու համար։ Որքան երկար է այն մնում ստամոքսի մեջ, այդքան ավելի շատ է նպաստում գազերի արտադրմանը։ Բացի փքվածությունից, կարող եք նկատել նաև ավելորդ դիսկոմֆորտ։

Կերեք առանց շտապելու

Հրաժարվեք վնասակար սովորություններից

Նվազեցրեք աղի օգտագործումը

Աղը օրգանիզմում պահում է հեղուկը, իսկ դա կարող է փքվածություն առաջացնել։

Անմիջապես ուտելուց հետո ջուր մի խմեք

Այս դեպքում հատկապես վնասակար են գազավորված ըմպելիքները։

Оцените статью