Դեղաsնից գնnւմ եմ ամենամաsչելի միջnցը, ավելացնում ջրին nւ անթերի լվանnւմ հաsակները

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հատակներ լվանալը տան տիրուհիներից շատ ժամանակ է խլում:

 

Որպես կանոն, այս պրոցեդուրան պետք է կատարել գրեթե ամեն օր, իսկ եթե տանը կան փոքր երեխաներ, գուցե և ավելի հաճախ:

Ընդհանուր առմամբ շատ ժամանակ եք կորցնում, սակայն արդյունքը ոչ միշտ է ուրախացնում, քանի որ հաճախ մենք հավաքում ենք միայն փոշին, իսկ ո՞վ պիտի հոգ տանի բակտերիաները վերացնելու մասին:

Քլորգեքսիդինի լուծույթը բժշկության մեջ օգտագործվում է բազմաթիվ պրոֆիլակտիկ նպատակներով, սակայն վերջերս այն հաճախ են կիրառում նաև կենցաղում: Այլ լուծույթի ընդամենը մի քանի կաթիլը՝ խառնած ջրի հետ, մաքրության գործընթացն ավելի արդյունավետ ու օգտակար կդարձնի:

Տվյալ միջոցը խորհուրդ են տալիս օգտագործել նաև այն դեպքում, երբ տարածքում ստեղծվել է համաճարակային վիճակ: Քլորգեքսիդինը կվերացնի բոլոր բակտերիաները, իսկ ցածր կոնցետրացիայով լուծույթով կարող եք լվանալ շատ կեղտոտ սպասքը:

Բացի այդ, քլորգեքսիդինի օգնությամբ կարող եք վերացնել բերանից տհաճ հոտը: Տնային պայմաններում հեշտությամբ կպատրաստեք ողողիչ:

Դրա համար պետք է ձեռքբերել քլորգեքսիդինի 0,1% լուծույթ և վերցնել 3-4 կաթիլ անանուխի բուրավետիչ: Սա ավելի որակյալ ու արդյունավետ ողողիչ է, քան խանութներում վաճառվողը:

Оцените статью