Եթե uառնարանում ընդամենը 2 հատ գազար է մնnւմ, պաsրաusում եմ այu արագ nւ համեղ աղցանը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Այսօր ներկայացնում ենք շատ համեղ, պարզ, գունեղ ու շատ արագ աղցանի բաղադրատոմս:

Բացի նշված առավելություններից, չենք կարող չասել, որ աղցանը շատ օգտակար է ու հագեցած վիտամիններով:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

գազար՝ 2 հատ, մոտ 600գ
պանիր՝ 150գ
ձու՝ 5 հատ
մայոնեզ կամ թթվասեր
աղ
սխտոր՝ 4 պճեղ
մաղադանոս
Պատրաստման եղանակ.

Գազարն անցկացնում ենք խոշոր քերիչով:

Նույնն անում ենք նաև պանրի հետ:

Եփում ենք ձուն ու քերում:

Ավելացնում ենք ճզմած սխտորը. հենց դրա քանակից է կախված աղցանի քշվությունն ու բույրը:

Ավելացնում ենք մայոնեզ կամ թթվասեր:

Ի դեպ, այս աղցանի համար անթերի է տնական մայոնեզը:

Ցանկության դեպքում ավելացրեք նաև կանաչի, ցանկալի է՝ մաղադանոս:

Աղցանը մատուցեք անմիջապես պատրաստելուց հետո: Կարող եք համադրել մսի, խավարտների հետ: Հիանալի կլինի ջեռոցում եփված հավի հետ համադրությունը:

Բարի ախորժակ:

Rate article