Գրեթե 40 sարեկան եմ, բայց նոր եմ իմանnւմ, թե ինչի համար են նախաsեսված fերիչի բոլոր կnղմերը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Պարզվում է, հասարակ քերիչն ունի ավելի շատ գործառույթ, քան ես կարծում էի:

Ի դեպը, աշխատելիս քերիչը կարող եք դնել հորիզոնական, այլ ոչ թե ուղղահայց դիրքով. այդպես տակը ափսե դնելու կարիք չի լինի:

Միջին չափի քերիչ

Սա ամենալայն կիրառում ունեցող կողմն է: Դրանով քերում եմ գազարը, պանիրը: Փաթաթում եմ սննդային թաղանթով և սխտոր քերում. այդպես քերիչը չի կեղտոտվում, իսկ սխտորը մնում է տոպրակի վրա:

Դեպի դուրս ծալված ատամիկներով կողմը

Այս կողմը նախատեսված է կիտրոնի կեղևը քերելու, ձուկը մաքրելու համար: Եթե թխվաքածբլիթ եք թխել, իսկ տակը շատ է կարմրել, թեթևակի քերեք այս կողմով. դուրս կգա միայն այրված շերտը:

Մեծ անցքերով կողմը կօգնի առանձնացնել կանաչու տերևները:

Երկու կտրվածք

Սկզբում այս կողմն ինձ համար անհասկանալի էր, բայց իրականում ամեն ինչ շատ պարզ է.

եթե որևէ մթերք (օրինակ՝ պանիր, վարունգ, կարտոֆիլ, երշիկ) բարակ կտրատելու անհրաժեշտություն կա, օգտագործեք քերիչի այս կողմը:

Оцените статью