Ինչի համար եմ 1կգ գազար nւ խնձnր եփում. ցավnf, խանnւթներում նման բան չեն վաճառnւմ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Առաջարկում ենք խնձորից և գազարից պատրաստված բնական հյութի բաղադրատոմս, որն անթերի է և թարմ վիճակում խմելու, և ձմռան համար պահածոյացնելու համար:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

1կգ գազար
500գ խնձոր
շաքարավազ՝ ըստ ցանկության
1թ.գ. կիտրոնաթթու
Պատրաստման եղանակ.

Խնձորն ու գազարը խոշոր կտրատել: Լցնել 2,5լ տարողությամբ կաթսայի մեջ: Ավելացնել մոտ 200գ շաքարավազ և լավ խառնել:

Ջոր լցնել և կաթսան դնել միջին կրակին: Եփել փակ կափարիչով, մոտ 40 րոպե, մինչ գազարը կփափկի: Վերջում ավելացնել կիտրոնաթթուն:

Այժմ ամբողջը մանրացնել բլենդերով՝ մինչ համասեռ զանգված կստացվի:

Հյութը պատրաստ է օգտագործման:

Եթե ուզում եք պահել ձմռան համար, տաք վիճակում լցրեք ստերիլիզացված բանկաների մեջ և փակեք:

Оцените статью