Որ ձnւն ընsրել՝ uպիsակ թե շագանակագnւյն. պաsասխանն՝ այusեղ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Կարծում ենք, ցանկացած սառնարանում կարելի է գտել մի քանի ձու:

Անփոխարինելի այս մթերքը սիրում են բոլորը՝ և մեծերը, և փոքրերը: Սակայն որը ընտրել գնելիս՝ սպիտակ թե շագանակագույն:

Հավանաբար նկատել եք, որ խանութներում դրանք վաճառվում են առանձին: Կեղևի երանգը կախված է հավի տեսակից. սպիտակ հավերը ածում են սպիտակ ձու, մուգերը՝ շագանակագույն:

Ոմանք համարում են, որ շագանակագույն կեղևով ձուն ավելի օգտակար է, քան սպիտակը: Սակայն իրականում դա ոչ մի նշանակություն չունի և ոչ մի կերպ չի ազդում ձվի որակի վրա:

Իսկ այն, որ մուգ գույնի ձուն հաճախ ավելի թանկ են վաճառում, կախված է նրանից, որ դրանք ածող հավերը ավելի խոշոր են, և դրանց համար ավելի շատ է կեր պահանջվում: Այսինքն, հավերին պահելու ծախսը շատ է, համապատասխանաբար, բարձր է նաև ձվի գինը:

Оцените статью