Կարկանդակի խմոր, nրը ընդամենը 5 րոպեnւմ է բարձրանnւմ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Կիսվում եմ կարկանդակի խմորի բաղադրատոմսով, որը բարձրանում է ընդամենը 5 րոպեում: Շատ հարմար է հատկապես այն դեպքում, եթե ժամանակ չունեք: Հունցում եք ու անցնում թխելուն:

.Անհրաժեշտ բաղադրիչներ. (բաժակը՝ 250մլ)

տաք հիմքի համար.

ալյուր՝ 3 ճ.գ.
աղ՝ 1թ.գ.
շաքարավազ՝ 1 ճ.գ.
ձեթ՝ 3ճ.գ.
եռման ջուր՝ 1 բաժակ
Խմորի համար.

թարմ խմորիչ՝ 25գ կամ չոր՝ 11գ
գոլ ջուր՝ 1 բաժակ
ալյուր՝ մոտ 4 բաժակ
Պատրաստման եղանակ/

3 ճ.գ. ալյուրին մի քիչ աղ ու շաքարավազ ավելացնել, լցնել ձեթը և լավ խառնել:

Լցնել եռման ջուրը, մանրակրկիտ խառնել, որ համասեռ զանգված ստացվի: Թողնել, որ սառի մինչ 40 ջերմաստիճանի:

Այժմ առանձին խառնել խմորիչն ու գոլ ջուրը, հենց խմորիչը լուծվի և փրփուր առաջանա, այս խառնուրդը միացնել արդեն սառած հիմքին:

Աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը, սկսել խմոր հունցել սկզբում տարրայի մեջ, հետո սեղանին:

Խմորը պիտի փափուկ մնա, իսկ հարմար աշխատելու համար ձեթ քսեք և սեղանին, և ձեռքերին:

Եթե ունեք 10 րոպե ժամանակ, ծածկեք խմորը, որ հանհգստանա: Այդ ընթացքում կարող եք նախապատրաստել միջուկը:

Կարող եք անցնել կարկանդակներ ձևավորելուն և տապակելուն:

Բարի ախորժակ:

Оцените статью