Հիանալի է, որ ձեռքի տակ եղած մատչելի միջոցներից կարելի է պատրաստել գերազանց արդյունք ապահովող նյութեր:
Առաջարկում ենք միջոց, որի օգնությամբ հեշտությամբ կմաքրեք, ապա երկար ժամանակով կպահպանեք զուգարանակոնքի ձյունաճերմակ մաքրությունը:
Անհրաժեշտ է սովորական տնտեսական օճառ, նաև քացախ, որը կա տանը՝ սովորական 9% կամ խնձորի: Եվ վերջինը՝ պետք է կես լիտրանոց շիշ: Նախապես հանեք դրա պիտակը:
Օճառը պետք է անցկացնել քերիչով կամ շատ մանր կտրատել: Լցնել շշի մեջ: Ավելացնել քացախը. այն պիտի զբաղեցնի շշի կեսը:
Փակել շիշն ու լավ թափահարել: Եթե ամեն ինչ ճիշտ անեք, կստացվի մածուկանման խառնուրդ: Շշի վերևի մասում պետք է դանակով անցքեր անել՝ առնվազն 10 հատ, շշի բոլոր կողմերում: Անցքերի քանակից ու չափերից է կախված միջոցի ծախսի արագությունը:
Շիշը հորիզոնական դիրքով տեղադրվում է զուգարանակոնքի ջրթափ բաքի մեջ: Այդպիսով ամեն անգամ նյութը կխառնվի ջրի հետ, ինչի շնորհիվ զուգարանակոնքը կախտահանվի և կմաքրվի: