Սրտի հիվանդությունները ակնթարթորեն ի հայտ չեն գալիս։
Մարդը երկար ժամանակ կարող է իրեն լավ զգալ, մնալ ակտիվ՝ չիմանալով, որ օրգանիզմում լուրջ խնդիր կա։
Ճարպակալումը, ծխախոտի օգտագործումը, նստակյաց ապրելակերպը՝ սրտանոթային համակարգի գլխավոր թշնամիներն են։ Սակայն սրտի հետ կապված հիվանդություններ կարող են աառաջանալ նաև նրանց մոտ, ովքեր հետևում են առողջությանը։
Գոյություն ունի տարրական թեստ, որը կօգնի հասկանալ, արդյոք լավ վիճակում է գտնվում սիրտը թե վատ։
Նստեք հատակին, ոտքերը ուղիղ դրեք՝ մատները պահելով դեպի վերև բարձրացրած։ Ձեռքերը ձգեք և փորձեք դիպչել ոտքերի մատներին։
Եթե դա անում եք հեշտությամբ, ապա կարող եք հանգիստ լինել․ ձեր սրտանոթային համակարգն աշխատում է առանց ավելորդ ծանրաբեռնվածության և խափանումների;
եթե մարմինը ոչ բավարար ճկուն է, ապա հնարավոր են սրտի հետ կապված խնդիրներ։
Բանն այն է, որ ոչ ճկուն մարդկանց արյունատար անոթները կոշտացած են։ Նրանց մոտ նկատվում են արյան շրջանառության հետ կապված խանգարումներ․ դրա հիմնական պատճառն է կոլագենի պակասը, որը անոթները դարձնում է ձիգ ու երիտասարդ։
Մեջքի ու ոտքերի կոշտ, քիչ շարժվող ու ոչ ճկուն մկանները դեպի սրտաբանի կաբինետ տանող ուղիղ ճանապարհ են։
Այնպես որ պարտադիր հետևեք մարմնի առողջությանը, ինքնազգացողությանը, պարբերաբար այցելեք մասնագետների՝ համոզվելու համար, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է։