Այu բնական միջnցը կարnղ է լավացնել հիշnղությունը և կօգնի ազաsվել ավելnրդ կիլnգրամներից

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Fithacker.ru կայքը գրում է, որ այս բնական միջոցը կարող է լավացնել հիշողությունը և կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Գլխավոր բաղադրիչը ծովաբողկն է։

Դրա արմատը հարուստ է վիտամին C-ով, պարունակում է կալիում, վիտամիններ B1, B2, B6, ինչպես նաև երկաթ, մագնեզիում և ֆոսֆոր։ Բացի այդ, այս միջոցը պարունակում է բաղադրիչներ, որոնք դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, արագացնում նյութափոխանակությունը, ազատում հոգնածությունից, խթանում օգտակար բակտերիաների զարգացումը։

Այն կօգնի լավացնել նաև լսողությունն ու տեսողությունը։

Բաղադրիչներ

• 125 գ ծովաբողկի արմատ • 4 կիտրոն • 2 ճաշի գդալ դարչին • մոտ 2 սմ իմբիր • 3 ճաշի գդալ մեղր։

Պատրաստման եղանակը։ Բլենդերում խառնեք ծովաբողկն ու իմբիրը, ավելացրեք կիտրոնի հյութը, դարչինն ու մեղրը։ Խառնուրդը պահեք ապակե տարայում։ Օրվա ընթացքում օգտագործեք 2 անգամ, 3 շաբաթվա ընթացքում՝ ուտելուց առաջ, 1 ճաշի գդալ։

Оцените статью