Վարիկnզը հիվանդnւթյուն է, nրից հիմնականnւմ sառապում են sարեց կանայf..Երակների վարիկnզ լայնացnւմից ազաsվելու ժողnվրդական 11 լավագույն միջnցները

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Վարիկոզը հիվանդություն է, որից հիմնականում տառապում են տարեց կանայք: Սակայն այն երբեմն արտահայտվում է նաև տղամարդկանց մոտ: Այդ հիվանդությունը էսթետիկ տեսանկյունից տգեղ է և շատ ցավոտ:

Ոտքերի վրա երակների վարիկոզ լայնացումը նկատվում է այն ժամանակ, երբ մարդու արյունատար համակարգը սկսում է խցանել անոթները, որն էլ միանշանակ հանգեցնում է արյան հոսքի խախտման: Երբեմն նման խնդրից ազատվելու համար հարկավոր է լինում վիրահատություն:

Սակայն ինչպես նշում է fithacker.ru-ն, գոյություն ունեն ժողովրդական մի շարք միջոցներ, ինչպես նաև սովորական մթերքներ, որոնք կարող են, եթե ոչ օգնել ազատվել խնդրից, ապա գոնե թուլացնել վերջինիս առավել տհաճ դրսևորումները:

1. Չիլիական պղպեղ

Մի շարք դիետոլոգներ խորհուրդ են տալիս սննդի մեջ օգտագործել կծու չիլիական պղպեղ, քանի որ նրանում առկա նյութը նպաստում է արյան շրջանառության կարգավորմանն ու խցանված անոթների գործածման:

2.Սխտոր

Եթե ինչ–ինչ պատճառներով չեք կարող սննդակարգի մեջ օգտագործել կարմիր կծու պղպեղը, ապա կարող եք օգտագործել սխտոր, որը հիանալի կանխում է բորբոքային պրոցեսները, որոնք հիմնականում առաջանում են երակներում արյան շրջանառության խանգարման հետևանքով: Այն կարող եք սննդի մեջ օգտագործել ձեր նախընտրած տարբերակով, իսկ եթե դուք չեք կարողանում նաև օգտագործել սխտոր, ապա կարող եք այն բաժանել մի քանի մասի ու տրորել դրանով ախտահարված երակները: Բացի այդ կարող եք մի քանի պճեղ սխտորի վրա լցնել օղի ու ստացված թուրմով շաբաթական 4 անգամ մերսել ոտքերը:

3. Խնձորի քացախ

Մաքուր թանզիվե անձեռոցիկը թրջեք խնձորի քացախի մեջ ու դրեք այն երակների վրա: Թողեք այն մի քանի րոպե:Կարող եք այդ պրոցեսի ժամանակ մի թեթև տրորել ախտահարված հատվածները, սակայն աշխատեք մերսումը սկսել ներքևից ու աստիճանաբար բարձրանալ վերև:

4. Հալվե

Այս բույսը օժտված է սառեցնող ու հանգստացնող ազդեցությամբ: Իսկ եթե հալվեյի քսուքը տաքացնել, ապա այն կնպաստի նաև երակների բարելավման: Այդ քսուքը ոտքերի վրա քսեք քնելուց առաջ ու թողեք այդպես ամբողջ գիշեր:

Բաղադրատոմսեր, որոնք հնարավոր է շատ արագ պատրաստել տանը

Ձեզ ենք ներկայացնում 2 բաղադրատոմս, որոնք ոչ միայն շատ արդյունավետ են, այլ նաև շատ հեշտ են պատրաստվում:

5. Տերևներով եփուկ

Վերցրեք 2 լիտր սառը ջուր , ավելացրեք այնտեղ դափնու, երիցուկի ու անանուխի տերևներ ու եփեք: Ջուրը եռալուց հետո, գազօջախն անջատեք ու թողեք այն թրմվի 5 րոպե: Ապա ստացված հեղուկով մերսեք խնդրահարույց հատվածները, կարող եք նաև եփուկը լցնել տաշտակի մեջ ու ոտքերի վաննա ընդունել: Արդյունքն ուժեղացնելու համար, եփուկի մեջ կարող եք ավելացնել մի փոքր կերակրի սոդա:

6. Քսուքի բաղադրատոմս

Վերցրեք մի փոքր հալվեյի դոնդող, գազարի ու խնձորի քացախ ու լցրեք այդ ամենը հարիչի մեջ ու հարեք այնքան, մինչև որ այն դառնա քսուքանման զանգված: Ստացված մածուկը քսեք ախտահարված հատվածների վրա, թողեք 30 րոպե, որից հետո լվացեք սառը ջրով: Եթե այնուամենայնիվ այդ մեթոդները ձեզ չեն բավականացնում, ապա կարող եք փորձել մի քանի միջոցներ, որոնք չեն պահանջում առանձնահատուկ ջանքեր:

7. Անուշահոտ յուղեր

Փորձեք ախտահարված հատվածների վրա քսել անուշահոտ յուղեր, սակայն չմոռանաք ոտքերը մերսել, ինչը շատ կարևոր է երակների վարիկոզ լայնացման դեպքում, և մերսելն անհրաժեշտ է սկսել ոտքերի ներքևի հատվածից՝ ոտնաթաթերից, ու աստիճանաբար վեր բարձրանալ: Մերսման ժամանակ աշխատեք շատ չսեղմել, այլ կատարեք քնքուշ շրջանաձև շարժումներ: Ցանկալի է դա կատարել քնելուց առաջ:

8. Կանաչ կավով քսուք

Խառնեք կանաչ կավը ոչ մեծ քանակությամբ ջրի հետ ու ստացված քսուքը, քնելուց առաջ, քսեք ախտահարված հատվածների վրա ու թողեք այդպես ամբողջ գիշեր: Առավոտյան մաքրեք քսուքը սովորական օճառով:

9. Շագանակի կեղեևով թեյ

Լցրեք 50 գրամ շագանակի կեղև 1 լիտր ջրի մեջ ու եռացրեք այն 10 րոպե: Այս թեյի օգտագործումը թույլ է տալիս կրճատել ոտքերի այտուցվածությունը:

10. Բուժիչ վանաններ

Տաշտակի մեջ լցրեք գոլ ջուր, ավելացրեք ծովի աղ ու 1 բաժակ խնձորի քացախ: Ոտքերը դրեք ջրի մեջ ու այդպես պահեք մոտավորապես 20 րոպե: Կարող եք նաև այդ ընթացքում մի փոքր մերսել ոտքերը:

11. Մի մոռացեք նաև ճիշտ սննդակարգի մասին

Որպես կանոն, ավելորդ քաշը միայն ավելացնում է երակների վարիկոզ լայնացման հավանականությունը: Այդ պատճառով, հետևեք ձեր սննդակարգին, հարստացրեք այն սպիտակուցներով հարուստ տարբեր տեսակի մթերքներով, մրգերով ու բանջարեղեններով:

Оцените статью