Լյարդի մաքրման համար առաջարկում ենք բնական բաղադրատոմս, որը կարող եք հեշտությամբ և արագ պատրաստել տնային պայմաններում։
Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
1/2 բաժակ չամիչ
1 կիտրոնի հյութ
1 բաժակ կտրատած ճակնդեղ
2 բաժակ ջուր
Պատրաստման և օգտագործման եղանակը․
Ջուրը լցնել կաթսայի մեջ և հասցրեք եռման աստիճանի։ Ապա ավելացրեք ճակնդեղն ու չամիչը։ Անջատեք կրակը, հենց որ խառնուրդը եռա, ծածկեք կափարիչով և թողեք թրմվի 45-60 րոպե։ Սառեցված զանգվածը լցրեք բլենդերի մեջ, ավելացնել թարմ քամած կիտրոնի հյութը և մանրացրեք։ Բնական գերարդյունավետ ըմպելիքը պատրաստ է:
Խորհուրդ է տրվում խմել օրական 2 անգամ՝ 200 մլ՝ մեկ անգամ առավոտյան դատարկ ստամոքսին և երկրորդ անգամ՝ քնելուց առաջ։ Այսպիսով, բուժումը խորհուրդ է տրվում կատարել 7-10 օրվա ընթացքում, ապա 2 շաբաթ ընդմիջեք և նորից կրկնեք կուրսը։
1 բաժակ ճակնդեղային հյութը խառնեք 1 բաժակ բնական մեղրի հետ և խառնեք։
Նման խառնուրդն օգնում է հիպերտոնիկ հիվանդներին. Ճնշումը նորմալ վիճակի բերելու համար այս խառնուրդից օգտագործեք օրական 1 ճաշի գդալ ուտելուց առաջ։
Անեմիայի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել այսպես՝ խառնեք մեկ բաժակ կտրատած խնձորը 3 ճաշի գդալ ճակնդեղային հյութի հետ։ Այս խառնուրդը խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր՝ ուտելուց 20-30 րոպե առաջ։
Թարմ ճակնդեղի հյութը լցրեք 1:1 նոսրացված մաքուր ջրի մեջ և խառնեք։ Խորհուրդ է տրվում կանանց օգտագործել դաշտանադադարի ժամանակ, ինչպես նաև դաշտանային ցիկլի խախտումների դեպքում։